• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀՀ արտգործնախարարի առանցքային մտքերը ամփոփիչ ասուլիսում

aliq 18:55 | 23.01.2024
aliq 18:55 | 23.01.2024
Ararat Mirzoyan

2023 թվականը դիվանագիտական ճակատում արված աշխատանքների մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ էլ է արել, որոնք ամփոփ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 ՀՀ-ն որեւէ միջանցքի ստեղծման պարտավորություն չի ստանձնել

Արձագանքելով «Զանգեզուրի միջանցքի» մասին ադրբեջանական կողմի հայտարարություններին՝ Միրզոյանը նշել է, որ որեւէ միջանցքի ստեղծման առումով ՀՀ–ն որեւէ պարտավորություն չի ստանձնել։ Նա  հավելել է, որ ՀՀ-ն պատրաստ է եւ շահագրգիռ է հասնելու տարածաշրջանի ենթակառուցվածքների  ապաշրջափակմանը։

Բաքուն պահանջում է, որ ապաշրջափակման պարագայում ադրբեջանական բեռները եւ ուղեւորները կարողանան հատել ՀՀ սահմանը առանց որեւէ մաքսային վարչարարության, առանց անձնագրային վերահսկողության, եւ որ այս ենթակառուցվածքը լինեն ռուս սահմանապահների զինված վերահսկողության ներքո։

Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմի 3 պահանջն էլ ՀՀ ինքնիշխանության խախտում է եւ անընդունելի է ՀՀ-ի համար:

Սահմանադրությունը խաղաղության գործընթացը չի արգելակում

Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մեկմեկու Սահմանադրություններում իրավական խնդիրներ տեսել են եւ ներկայացրել, սակայն չի կարելի ասել, որ Սահմանադրությունն է խաղաղության գործընթացն արգելակում։

Հունվարի 19-ին Փաշինյանն ասել էր` Հայաստանին  ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։ Դրանից հետո ընդդիմությունը հայտարարել էր, որ հող է նախապատրաստվում թուրք-ադրբեջանական չդադարող պահանջներից հերթականի բավարարման համար: Մասնավորապես մատնանշվում էր, որ Սահմանադրության մեջ հղում է արվում Անկախության հռչակագրին, որում էլ իր հերթին Արցախն է հիշատակվում։

Խաղաղության պայմանագրի ռուսական որեւիցե առաջարկ չի եղել

«Այն, որ ռուսաստանցի իմ գործընկերն ասում է, որ կա խաղաղության փաստաթուղթ, որը Ադրբեջանը պատրաստ է ստորագրելու ՌԴ-ում, իսկ հայկական կողմը դեմ է, ինձ նման որեւէ առաջարկ հայտնի չէ։ Եթե կան համաձայնեցված սկզբունքներ կամ փաստաթուղթ ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ, ինձ այդ մասին էլ ոչինչ հայտնի չէ»,– ասել է նախարարը։

Ինչու մինչ օրս չի բացվել հայ-թուրքական սահմանը

Միակ բաղկացուցիչը, որ բացակայում է հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետի բացման համար, ըստ Միրզոյանի՝ թուրքական կողմի որոշումն է` ձեռնամուխ լինել բացմանը։

Ըստ արտգործնախարարի՝ հայկական կողմը վերահաստատել է, որ պատրաստ է սահմանի շուտափույթ բացմանը թե՛ քաղաքական, թե՛ ենթակառուցվածքների առումներով։

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը նախապայմաններ չեն ներկայացրել

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը նախապայման չի սահմանել, օրինակ՝ Ադրբեջանում պահվող գերիների վերադարձը, ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական զինուժի դուրսբերումը, Միրզոյանը նշել է, որ Խաղաղության պայմանագրի ստորագրման համար ո՛չ Հայաստանը եւ ո՛չ էլ Ադրբեջանը նախապայման չեն ներկայացրել գործընթացի հենց սկզբից։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հենց թվարկված խնդիրները լուծելու նպատակ ունի խաղաղության գործընթացը։ Ըստ նրա՝ թեպետ նախապայմաններ չեն ձեւակերպվել, սակայն հայկական կողմը կարծում է, որ աշխատանքային գործընթացում հնարավոր կլինի լուծել թվարկված հարցերը, այլապես խաղաղություն պարզապես չի ստացվի։

Սահմանին էսկալացիայի հավանականություն այս պահին էլ կա

Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հավանականություն այս պահին էլ կա։ «Այն հռետորաբանությանը, որին ականատես եղանք Ադրբեջանի նախագահի ասուլիսին, թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացնել մեր զգոնությունը։ Ավելին` նույն հարցազրույցի ժամանակ լսեցինք անթաքույց տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, ինչպես նաեւ ՀՀ տարբեր քաղաքներ ու տարածքներ նա անվանում էր խեղաթյուրված ձեւով»,– ընդգծել է նախարարը։

Երեւանի համար մեկ է` Բաքվի հետ ուղի՞ղ կբանակցի, թե՞ միջնորդով

Հայաստանի համար սկզբունքային հարց չէ` Ադրբեջանի հետ ուղիղ, թե միջնորդավորված բանակցություններ կանցկացնի, սկզբունքային են բանակցությունների բովանդակությունն ու այն սկզբունքները, որոնց շուրջ դրանք պետք է տեղի ունենան։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին հանդիպում անցկացնելու առաջարկին, Միրզոյանը նշել է, որ առաջարկ չի եղել, եղել է գաղափար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ինչ է ակնկալում ՀՀ-ն Բաքվին նոր տվյալներ փոխանցելու դիմաց
հաջորդը
Երեկն այսօր | հունվարի 23-ը՝ անցած 11 տարում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն