• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը 83,3 միլիոն դոլար կվճարի գրող Ջին Քերոլին՝ զրպարտության համար

aliq 17:22 | 27.01.2024
aliq 17:22 | 27.01.2024
Դոնալդ Թրամփ

Նյու Յորքի երդվյալ ատենակալները քննարկել են գրող Ջին Քերոլի՝ զրպարտության համար հայցն ընդդեմ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի եւ վերջինիս պարտավորեցրել տուժողին վճարել 83,3 միլիոն դոլար։ Մասնավորապես, դատարանը որոշել է, որ Դոնալդ Թրամփը 11 միլիոն դոլար տուգանք կվճարի տուժողին՝ գրող Ջին Քերոլին՝ իբրեւ հեղինակությանը պատճառված վնաս, 7,3 միլիոն դոլարը՝ իբրեւ զգացմունքներին պատճառված վնասի փոխհատուցում: Եվս 65 միլիոն դոլար Քերոլի փաստաբանները պահանջել են Թրամփից՝ ստիպելու համար վերջինիս այդ կերպ դադարեցնելու հարձակումներն իրենց հայցվորի վրա։

Թրամփը նախկինում մեղավոր էր ճանաչվել 1990-ականներին Քերոլի վրա հարձակվելու համար: Անվանարկության մասին նոր հայցը ներկայացվել է 2019-ին Թրամփի արած հայտարարությունների համար, որոնցում ԱՄՆ նախկին նախագահը Ջին Քերոլին մեղադրում էր սուտ վկայություն տալու համար:

Երդվյալ ատենակալները, որոնց անունները գաղտնի են պահվում՝ վերջիններիս անվտանգության նկատառումներով, երեք ժամ քննարկել են եւ միաձայն որոշում ընդունել: Վճռով Քերոլին հատկացվում է մոտ 24 միլիոն դոլար (յուրաքանչյուրը՝ 12 միլիոն դոլար՝ հեղինակության եւ էմոցիոնալ վնասների համար), որը նա պահանջում էր:

Թրամփն իր հերթին րոպեներ անց արձագանքել է դատարանի որոշմանը իր Truth Social կայքում։ Նա որոշմումն անվանել է ծիծաղելի եւ խոստացել բողոքարկել՝ նշելով. «Բայդենի գլխավորած վհուկների այս ամբողջ որսը, որն ուղղված է ինձ եւ Հանրապետական ​​կուսակցությանը»:

BBC-ին գրում է, որ երդվյալ ատենակալներն ընտրվել են Թրամփի փաստաբանների ակտիվ մասնակցությամբ, դատավորը չի ենթարկվում ԱՄՆ նախագահին, իսկ հայցվոր Ջին Քերոլը հայցը ներկայացրել է իր անձնական շահերից ելնելով։ Այդուհանդերձ, Թրամփը հայտարարել է, որ «դատական ​​համակարգը վերահսկողությունից դուրս է» եւ օգտագործվում է իբրեւ «քաղաքական զենք»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
102 հազար անօրինական ներգաղթյալ վտարվել է Տեխասից
հաջորդը
Վանաձորն անբացատրելի ձգողականություն ունի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն