• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Վերածնվող ժամանակը լքված գործարանում

aliq 15:30 | 29.01.2024
aliq 15:30 | 29.01.2024
Ժամացույցի գործարան

Ժամացույցի գործարանի լքված պատերի ներսում կյանքն ասես վերածնվում է։ Այստեղ ժամանակին արձագանքում էր ժամացույցի սլաքների ռիթմիկ ձայնը, իսկ այժմ լսվում է խարխլված տանիքից հոսող անձրեւի կաթկթոցը։

Արվեստագետները հավաքվել են շենքի երրորդ հարկում եւ փորձում են արդյունաբերական պատմության մնացորդների մեջ ստեղծագործել։

Ժամացույցի գործարանՇենքում տեղ է գտել դեռեւս 2007 թվականին ստեղծված օնլայն ցուցասրահ՝ «Visual Gap Gallery»-ն։ Հիմնադիր Մերի Մունը պատմեց օնլայն ցուցասրահ-արվեստանոցի ստեղծման, շենքում հայտնվելու եւ իրենց վերջին ցուցահանդեսի մասին։

Մերի Մուն

Մերի Մուն

«Գերմանիայում էի սովորում, եւ այնտեղ պրակտիկան էնպես էր, որ բոլոր արվեստագետները հնարավորություն ունեին ցուցադրվելու: Ես մի քիչ նախանձով էի նայում եւ երբ վերադարձա Հայաստան, մտածեցի՝ բայց ինչի չէ, ինչի մենք չենք կարող անել: Իմ գումարով պայմանավորվեցի մեկի հետ, որը կայք պատրաստեց, մենք էլ դիզայնը արեցինք:

Կայքը հնարավորություն էր տալիս տեսնելու, թե քանի հոգի է մտնում ու նայում մեր աշխատանքները։ Տեսա բավականին մեծ թիվ, ամբողջ աշխարհից մտնում նայում էին 10 հոգու ստեղծածը,- պատմեց Մերի Մունը։

«Visual Gap Gallery»-ի օֆլայն ամենամեծ ցուցահանդեսը 2013 թվականին էր։ Մերի Մունի նախկին արվեստանոցում այնքան մարդ էր հավաքվել, որ շարժվելու տեղ չկար։ Պատերազմից հետո Մերիին իր վարձած արվեստանոցից հանեցին, տարածքը տվեցին ուրիշին։ Ստեղծագործելու համար պայամաններ չկային, եւ նա իմացավ, որ Ժամացույցի գործարանի երրորդ հարկում արվեստագետներ են աշխատում:

Ժամացույցի գործարան«Երբ առաջին անգամ եկա շենք, շատ վատ վիճակ էր, հետո խոսեցի էս հարկի արվեստագետների հետ ու որոշեցի մնալ, ստեղծել ու ստեղծագործել այստեղ: Չորրորդ հարկն է խնդիր, որը կյանքին վտանգ սպառնացող երեւույթ է: Մենք պետք է դրա մասին մտածենք, քանի որ էստեղ տարածք ենք ստեղծում արվեստագետների համար։ Ցուցասրահն է մեր աշխատատեղը»,- անկեղծացավ Մերին։

Մերի ՄունՑուցասրահի կողքին այժմ co-working տարածք է գործում։ Մերին պատմեց, որ հետագայում պլանավորում են այստեղ արխիվ ստեղծել։

«20 տարեկանում, ասենք, ունես 10 նկար, իսկ 30-ում՝ արդեն 100-ից ավելի, եւ դրանք մի տեղ պահել է պետք։ Քիչ-քիչ սկսում ես հասկանալ, թե ինչ է պետք արվեստագետին գոյատեւելու համար: Գեղարվեստի ակադեմիայում սովորելու տարիներին մեզ չեն սովորեցնում՝ 22 տարեկանում ավարտեցիր, բա մինչեւ 70 տարեկանը ի՞նչ պետք է անել»,- ասաց Մերին։

«Visual Gap Gallery»-ին մեկ շաբաթ հյուրընկալել էր Ժամանակակից արվեստի ինստիտուտի «Ինչպես գոյատեւել որպես սկսնակ արվեստագետ Հայաստանում» կրթական նախագծի հինգ արվեստագետների, որոնք մեկ ամիս ծանոթացել են գործարանի պատմությանը, ստեղծագործել են եւ որպես վերջնարդյունք կազմակերպել «Մեր ժամանակը» խորագրով հավաքական ցուցադրություն, որին մասնակցել են նաեւ հրավիրված ժամանակակից արվեստագետներ։

Ժամացույցի գործարան

Ժամանակակից արվեստի ինստիտուտը նախագիծը ղեկավարելու համար հրավիրել էր ժամանակակից արվեստագետ Նայիրի Խաչատուրեանին, ով  առաջարկեց նախագիծն իրականացնել ժամացույցի գործարանում։ Դասընթացի ավարտից հետո սկսեցին համագործակցել Մերիի հետ եւ կազմակերպեցին ցուցահանդեսը։

«Այսօր մայրաքաղաքի երբեմնի զարկերակը հանդիսացող ժամացույցի գործարանի կիսաքանդ շենքը այլեւս բնակիչներին չի հաղորդում մոլորակի պտույտը, ժամերը, րոպեները, վայրկյանները։ 1943 թվականին հիմնադրված Երևանի գեղարվեստական ժամացույցների գործարանի գույնզգույն զարթուցիչների մանր մետաղյա սլաքները թափառում են արտադրամասի տարբեր հարկերում` խարխուլ առաստաղների ու պատերի միջակայքում։

 Հիշողություններ պարփակող ճեղքված պատ-քանդակներ, անցյալը նորովի վերհանող ֆոտո-օբյեկտ, ասեղնագործությամբ վերածնված գործարանի ժամացույցներ, ծաղկած մասնիկներ, տեղացի եւ այլմոլորակային բնակիչներից վեր հնչող ձայներ, ավազից երկինք ձգվող անբռնելի ժամանակների հղումներ… հոգատարությամբ լցված բազմատեսակ ստեղծագործություններ, որոնք երկխոսում են լքված գործարանի փառքի ու կայուն ժամանակների դրոշմը կրող արխիվների հետ։

Հոգատարությամբ զինված եւ ժամանակից առաջ քայլելով՝ արվեստագետները զարկերակն են հասարակությունների եւ փոփոխություններ են ներշնչում՝ արթնացնելով թե՛ սգավոր եւ անդամալույծ հանրույթը, թե՛ վինտաժ զարթուցիչները», — նախագծի կոնցեպտն այսպես է ներկայացնում Նայիրի Խաչատուրեանը։

«Ցուցահանդեսի համադրող Նայիրի Խաչատուրեանի հետ վաղուց պլանավորում էինք սենյակը կարգի բերել եւ ցուցահանդես կազմակերպել։ Քանի որ ժամացույցի գործարանն ունի հետաքրքիր պատմություն, որոշեցինք, որ հավաքված արվեստագետների խումբը կարող է ուսումնասիրել ու աշխատել այստեղ: Ես հիշում եմ իմ առաջին սրտի տրոփը, երբ բարձրացա վերեւի հարկ և հասկացա, որ էդ «աղբը» կարող է դառնալ արվեստի նյութ»,- պատմում է Մերին։

Ժամացույցի գործարանԺամանակակից արվեստի ինստիտուտի արվեստագետներից մեկն էլ Անի Շահվերդյանն է, որը պատմեց իր աշխատանքի մասին։

Անի Շահվերդյան

Անի Շահվերդյան

«Սկզբում ես մտածում էի, որ չեմ կարողանալու մասնակցել, որովհետեւ ոչ մի միտք չկար, տխուր գալիս էի, տխուր գնում, մի օր եկա, աթոռ կար անկյունում դրված, նստեցի ու սկսեցի մտածել, թե ինչ տխուր ու ինչ լքված է շենքը, որոշեցի՝ պետք է ծաղկեցնել: Աշխատանքս հենց շենքի ծաղկման մասին է, նյութերն էլ շենքից գտա, բայց, անկեղծ ասած, էդպես էլ չիմացա, թե ժամացույցի ինչ մասեր են։

Անի Շահվերդյանի աշխատանքը

Անի Շահվերդյանի աշխատանքը

Սկզբում շատ բաներ գտանք, բայց ընդհանուր ցուցադրությունն ավելի դանդաղ հավաքվեց: Պատկերացնում էինք, թե ինչ հավես կլիներ, եթե շենքը տրամադրեին արվեստագետներին»,- պատմեց Անի Շահվերդյանը։

Ժամացույցի գործարանԱրվեստագետներն այս տարածքի ինքնին կասեցված ժամանակը վերաիմաստավորել են: Մինչ լքված ժամացույցների գործարանը շարունակում է քանդվել իր պատմության ծանրությունից, երրորդ հարկում գտնվող արվեստագետները նոր ստեղծագործությունների միջոցով հակադրվում են քայքայմանը։

Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Ֆրունզ Ավետիսյանի

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրակլին կփոխարինի Իրակլիին
հաջորդը
Մոսկվան սպառնում է բռնագրավել Արեւմուտքի ակտիվները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն