• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռումինիան է՞լ տարածքային հավակնություն ունի Կիեւի նկատմամբ

aliq 12:05 | 29.01.2024
aliq 12:05 | 29.01.2024
Ռումինիայի դրոշը

Ռումինացիների միավորման դաշինքի (AUR) կուսակցության Ազգային խորհրդի ղեկավար Կլաուդիու Տարզիուն հունվարի 28-ին Յասի կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Բուխարեստը չպետք է հրաժարվի Ուկրաինայի նկատմամբ իր տարածքային պահանջներից: Նա նշել է, որ Ռումինիան իսկապես ինքնիշխան չի դառնա, քանի դեռ չի վերականգնել ռումինական պետությունը բնական սահմաններում։

«Բեսարաբիան պետք է վերադառնա Ուկրաինային, Հյուսիսային Բուկովինան չի կարելի մոռանալ, հարավային Բեսարաբիան, Հերցա շրջանը, Անդրկարպատիան՝ այն ամենը, ինչ պատկանել եւ շարունակում է պատկանել ռումինական ազգին, պետք է վերադառնա պետության սահմաններին»,- ընդգծել է ռումինացի քաղաքական գործիչը։

Ըստ ռումինական Hotnews պարբերականի՝ 2022-ի սեպտեմբերին Ռումինիայի նախկին արտգործնախարար Անդրեյ Մարգան կոչ էր արել Ուկրաինային իր տարածքները փոխանցել Ռուսաստանին, Հունգարիային, Լեհաստանին եւ Ռումինիային։ Ըստ նրա՝ Ուկրաինան գտնվում է անբնական սահմաններում եւ պետք է զիջի իր հողերը։ Մարգան պնդում էր, որ Անդրկարպատիան պետք է անցնի  Հունգարիային, Գալիսիան՝ Լեհաստանին, Բուկովինան՝ Ռումինիային, իսկ Դոնբասն ու Ղրիմը՝ Ռուսաստանին։ 2023-ի գարնանն էլ Ռումինիայում սենատոր Դիանա Շոշոական երկրի Սենատում առաջարկել էր օրինագիծ, ըստ որի՝ Ուկրաինայի հետ բարիդրացիական հարաբերությունների մասին համաձայնագիրը պետք է խզել եւ նրա տարածքների մի մասը բռնակցել։

Ռումինիայի ԱԳՆ-ն բազմիցս մեկնաբանել էր Ուկրաինայի նկատմամբ պետության կողմից հնարավոր տարածքային բոլոր նման ոչ պաշտոնական պահանջները։ Նախարարությունը նման կասկածները կեղծ է անվանել։ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բուխարեստը տարածքային պահանջներ չունի ուկրաինական կողմի նկատմամբ։ Ռումինիայի ԱԳՆ-ն եւս մեկ անգամ ընդգծել է, որ Ռումինիան ուժեղ աջակցություն է հայտնում Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երիտասարդ տղամարդի՞կ են ավելի պահպանողական, թե՞ կանայք. Financial Times
հաջորդը
Թենիսի կորտերը կտեղափոխեն «Մայր Հայաստանի» հարակից տարածք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն