• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսաստանում նախագահի թեկնածուները 3-ով պակասել են

aliq 17:02 | 31.01.2024
aliq 17:02 | 31.01.2024

Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնին հավակնող երեք թեկնածուներ՝ «Ռուսաստանյան համաժողովրդական միություն» կուսակցության ղեկավար Սերգեյ Բաբուրինը, «Դեմոկրատական կուսակցությունից» առաջադրված Իրինա Սվիրիդովան և «Ռուսական ազատություն և արդարություն» կուսակցությունից առաջադրված Անդրեյ Բոգդանովը, հայտարարել են ընտրապայքարից դուրս գալու մասին։

irina-sviridova

Իրինա Սվիրիդովա

andrey-bogdanov

Անդրեյ Բոգդանով

serg-baburin

Սերգեյ Բաբուրին

 

Ռուսական TACC-ի փոխանցմամբ՝ Բաբուրինը իր հեռանալու մասին հայտարարել էր հունվարի 30-ին ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողով իր աջակցության համար հավաքված 102․670 ընտրողի ստորագրությունները ներկայացնելուց անմիջապես հետո։

«Համաձայն «Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների մասին» Դաշնային օրենքի 44-րդ հոդվածի՝ ես հանում եմ իմ թեկնածությունը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի ընտրություններից»,- հայտարարել էր Բաբուրինը՝ չհաստակեցնելով թե ինչու էին կուսակցության ակտիվիստներն ու կամավորները հավաքել իր գրանցման համար անհրաժեշտ ստորագրությունները։

Նա կոչ է արել ռուսներին միավորվել ՌԴ նախագահական ընտրություններում Պուտինի թեկնածության շուրջ։ «Հայրենիքի համար դժվարին պահին ժողովրդի ուժը մասնատելու ժամանակը չէ։ Ռուսաստանի բոլոր ազգային հայրենասիրական կազմակերպությունները, Ռուսաստանի բոլոր ազգային ուղղվածություն ունեցող ​​քաղաքացիները պետք է համախմբվեն Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի թեկնածության շուրջ»,- ասել Բաբուրինը։

«Դեմոկրատական կուսակցության» նախագահ Ալեքսանդր Զորինը նույն օրը հայտնել էր, որ իրենց առաջադրած թեկնածու Իրինա Սվիրիդովայի թեկնածության հեռացումը կապված է անհրաժեշտ քանակի ստորագրություններ հավաքելու անկարողության հետ։ Միաժամանակ նա հավելել է, որ նախագահական ընտրություններում կուսակցությունը կաջակցի գրանցված թեկնածու՝ Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Ռուսական ազատություն և արդարություն» կուսակցության թեկնածու Անդրեյ Բոգդանովի՝ ընտրապայքարից դուրս գալու մասին էլ այսօր՝ հունվարի 31-ին, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Բուլաևը։

«Անդրեյ Վլադիմիրովիչ Բոգդանովից փաստաթղթեր ենք ընդունել, նա հայտարարություն է գրել նախագահի թեկնածուի, այսպես ասած, լիազորությունների հրաժարականի և նախագահական քարոզարշավից դուրս գալու մասին»,- ասել է Բուլաևը։

ՌԴ նախագահի ընտրություններում գրանցվելու համար արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները պետք է հավաքեն ընտրողների առնվազն 100 հազար և ոչ ավելի, քան 105 հազար ստորագրություն։ Ռուսաստանի Դաշնության յուրաքանչյուր սուբյեկտում այդ թիվը պետք է հասնի շուրջ 2,5 հազար ստորագրության:

Մինչ օրս Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի չորս թեկնածուի․ Լեոնիդ Սլուցկուն՝ առաջադրված «Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության» կողմից, Նիկոլայ Խարիտոնովին՝ առաջադրված «Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական ​​կուսակցության» կողմից, Վլադիսլավ Դավանկովին՝ առաջադրված «Նոր մարդիկ» կուսակցության կողմից, և ինքնառաջադրված գործող նախագահ Վլադիմիր Պուտինին։

Նիկոլայ Խարիտոնով

Լեոնիդ Սլուցկի

Վլադիսլավ Դվանկով

 

Ինչպես հաղորդում է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հունվարի 31-ին ստորագրություններ կներկայացնեն ևս երկու արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ․ «ՌԴ Ազատության և արդարության կուսակցության» կողմից և Ուկրաինայում ընթացող պատերազմի դադարեցման օգտին հանդես եկող Բորիս Նադեժդինը՝ «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից:

Սպասվում է նաև, որ այսօր ստորագրությունները կներկայացնեն ինքնառաջադրված թեկնածու բլոգերներ Ռադա Ռուսսկին և Անատոլի Բատաշևը։

Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն ընթացիկ տարվա մարտի 15-17-ը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զախարովան սպառնում է Հայաստանին
հաջորդը
«Անկեղծ» եւ «ազգային» իռացիոնալիզմից վախենալու մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն