• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զելենսկին մինչև փետրվարի 4-ը պաշտոնանկ կանի գեներալ Զալուժնիին․ CNN

aliq 15:11 | 01.02.2024
aliq 15:11 | 01.02.2024
Զալուժնի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մինչև ընթացիկ շաբաթվա վերջ՝ այսինքն մինչ փետրվարի 4-ը, պատրաստվում է հրամանագիր ստորագրել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի պաշտոնանկության մասին։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN-ը՝ հղում կատարելով սեփական անանուն աղբյուրներին։

CNN-ի փոխանցմամբ՝ հունվարի 29-ին Զելենսկին հանդիպել է Զալուժնիի հետ և նրան տեղեկացրել հնարավոր պաշտոնանկության մասին։ Աղբյուրների փոխանցմամբ նախագահը գեներալին այլ պաշտոն է առաջարկել, որից սակայն Զալուժնին հրաժարվել է։ Զելենսկին ի պատասխան տեղեկացրել է, որ նոր պաշտոնից հրաժարվելը այնուամենայնիվ չի կասեցնում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից իր հեռացման մասին որոշումը։

Հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էին նաև այլ արևմտյան լրատվամիջոցներ, այդ թվում՝ The Washington Post-ը և Financial Times-ը։

Չնայած CNN-ը չի հստակեցնում, թե ինչ պաշտոն է առաջարկել Զելենսկին, սակայն ուկրաինական «Зеркало недели» պարբերականը գրում է, որ Զալլուժնիին առաջարկվել է դառնալ խորհրդական կամ օգնական։ The Economist-ն էլ պնդում է, որ Զալուժնիին առաջարկվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

Ինչպես նշում է ամերիկյան հեռուստալիքը, հունվարի 29-ին Զելենսկին որոշ պաշտոնյաների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ նեղ կազմով հանդիպման ժամանակ ասել էր, որ «որոշել է պաշտոնանկ անել Զինված ուժերի գլխավոր հրամանատարին»։

CNN-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ գլխավոր հրամանատարի պաշտոնում դիտարկվում են Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը և Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

Բուդանովը CNN-ին տված հարցազրույցում ասել է, թե մտադիր չէ բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնը ստանձնել ասել է․ «Մենք պատերազմական իրավիճակում ենք, և բոլոր կողմերն օգտագործում են բոլոր հասանելի միջոցները, այդ թվում՝ տեղեկատվական պատերազմը»։

Սիրսկու գրասենյակից CNN-ի հարցմանը չեն արձագանքել։

Ուկրաինայի նախագահի գրասենյակն ընթացիկ շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ Վալերի Զալուժնիի հրաժարականի կամ պաշտոնանակության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նույնպես հերքել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարին պատրաստվում են պաշտոնանկ անել։

Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ Ուկրաինայի նախագահի և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի միջև տարաձայնությունները ծագել են 2023 թվականի ամռանը ուկրաինական բանակի հակահարձակման ձախողման ֆոնին։ Նոյեմբերին The Economist-ին տված հարցազրույցում Վալերի Զալուժնին ասել էր, որ պատերազմը «մտել է փակուղի»։ Վլադիմիր Զելենսկին ի պատասխան հայտարարել էր, թե ճակատում իրավիճակը «փակուղային» չի համարում, իսկ դեկտեմբերին տված մամուլի ասուլիսի ընթացքում Զալուժնու հետ հարաբերությունների մասին հարցին ասել էր, որ դրանք «գործնական» բնույթի են։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առցանց դպրոց, որը երեխաների երազանքը կապում է Հայաստանի հետ
հաջորդը
«Խաղաղության պայմանագիրը կկնքվի ՀՀ Սահմանադրությունը փոխելուց հետո». Ալիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն