• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

«Նեոլեւոնականները» աղետից են մեկնարկում

aliq 18:00 | 03.02.2024
aliq 18:00 | 03.02.2024
Մեջբերում Արմեն Մկրտչյանից

2018-ի իշխանափոխությունից հետո տարածվեց այն թեզը, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանն է ներկա իշխանությունների հոգեհայրը՝ հիմնավորելով դա Փաշինյանի եւ առաջին նախագահի ժամանակին ունեցած համագործակցությամբ եւ վարչապետի կադրային նշանակումներով:

Առաջին նախագահը եւ նրա համախոհները բազմիցս հերքել են, կյանքն էլ ցույց է տվել, որ դա դատարկախոսություն է:

Վերջերս բարձրացավ բանավեճի մի մեծ ալիք, որը չակերտավոր կանվանեի «լեւոնականների եւ նեոլեւոնականների» պայքար։ Նրանցից յուրաքանչյուրը յուրովի փորձում էր պաշտպանել Տեր-Պետրոսյանին ու նրա թեզերը:

Անձամբ ես չէի համարի ինձ դասական լեւոնական, քանի որ ՀԱԿ-ի անդամների կամ կազմակերպությանը մոտ կանգնած մարդկանց պես նախագահի իշխանության տարիների քաղաքականության եւ արդեն ընդդիմադիր գործունեության լիարժեք պաշտպան չեմ։ Ես միշտ փորձել եմ ամեն ինչին նայել քննադատաբար:

Ինձ լեւոնական կարելի է համարել այնքանով, որ միշտ եղել եմ արտաքին քաղաքականության պրագմատիկ մոտեցումների եւ ռեալիզմի ջատագով, ինչը Հայաստանում մարմնավորվում է առաջին նախագահի անձով։

Այսօր իշխանությունը, նրա աջակիցները եւ «նեոլեւոնականները», ովքեր իշխանության ներսում են կամ լատենտ իշխանական քարոզիչներ են, փորձում են Տեր-Պետրոսյանի թեզերը նույնացնել Փաշինյանի ներկա արտաքին քաղաքականության հետ:

Նրանք կամ չհասկացան, որ Տեր-Պետրոսյանի թեզերն արդիական էին մինչեւ 44-օրյա պատերազմը եւ այլեւս պատմությունը գնահատելու համար են կամ էլ՝ հասկանալով, «արջի ծառայություն» են մատուցում առաջին նախագահին:

Նախագահի ամեն տեքստ, ամեն արտահայտություն ունեցել է իր ժամանակի շունչը, իր նպատակը, իր ենթատեքստը, նրա հայտարարությունները մեզ նավարկելու նոր հնարավորություններ են բացել տարբեր ժամանակներում:

Պատկերացնո՞ւմ եք, եթե 90-ականների պատերազմի տարիներին Տեր-Պետրոսյանի թիմի փոխարեն լինեին «նեոլեւոնականները», նրանք ավելի մեծ վտանգ կներկայացնեին, քան ոչմիթիզականները:

Լիսաբոնի գագաթաժողովում վետո դրած նախագահի քաղաքականությունը Չի կարող նույնանալ Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած ղեկավարի քաղաքականության հետ:

Պատերազմ հաղթած, պետություն ստեղծած նախագահը չի կարող նույնանալ պատերազմ տանուլ տված ու պետության հիմքերին ծանր հարված հասցրած թիմի հետ:

Առաջին նախագահը, որը վայելում էր միջազգային գործընկերների ու հակառակորդների հարգանքը, երբե՛ք այսպիսի անորոշ արտաքին քաղաքական բառապաշարով չէր արտահայտվի, նա երբե՛ք Սահմանադրության եւ Անկախության հռչակագրի վրա թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջով չէր հարձակվի:

Նրա մասին վերոհիշյալ տանդեմը երբեք այդպես չէր արտահայտվի, նա դիվանագիտական եւ ռազմական դաշտում հաղթանակած երկրի ղեկավար էր: Այդպես չէին խոսի նաեւ երկրորդ եւ երրորդ նախագահների մասին, ովքեր նույնպես ունեին մեծ ներդրում հաղթանակի մեջ. Տեր-Պետրոսյանը երբեք չի նսեմացրել նրանց ներդրումը։

Եթե նայենք կադրերին, որոնք դուրս են եկել ՀԱԿ-ից ու համարենք դա իշխանության «լեւոնական» լինելու չափանիշ, ապա Տեր-Պետրոսյանին հաջորդած բոլորը պետք է արժանանան այդ պիտակին, քանի որ բոլորն են անցել ՀՀՇ-ի «թրի» տակով:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Փաշինյանի նույնացման գլխավոր ջատագովներն են ներկայիս «նեոլեւոնականները», Ռոբերտ Քոչարյանի թիմն ու ռուսական մեդիադաշտը, իսկ, ինչպես ես եմ ընկալում, այդ երկու թեւերը շատ հարմար «ընդդիմություն» են իրար: Երկու կողմերն էլ Հայաստանում պրագմատիզմի եւ ռեալիզմի գերեզմանափորներն են:

Այսօր ո’չ 1998-ն է, ո’չ 2017-ը, ո’չ 2020-ը, ո’չ էլ նույնիսկ 2022-ը: Ժամանակը ավելի է վատթարացնում վիճակը, առաջին նախագահը արդեն նույնիսկ վատ ելքերից ամենատանելին չի առաջարկում, քանի որ դրանք սպառվել են։

Տեր-Պետրոսյանի ասած խաղաղությունը մինչեւ 44-օրյան հավասարակշռված եւ երաշխավորված խաղաղությունն էր՝ բազում բայցերով, իսկ 44-օրյայից հետո առաջարկած ելքերը տանելի կապիտուլյացիայի մասին էին։ Հիմա ամեն ինչ ավելի է բարդացել:

Թեեւ այլ բանակցողի դեպքում մեծ բեկում դժվար թե լինի բանակցություններում, բայց կարելի կլինի կարմիր գծեր սահմանել, թույլ չտալ պետության սրբությունների ոտնահարումը: Իսկ ամենակարեւորն այն է, որ նոր ղեկավարը հնարավորություն պետք է ունենա լիցքաթափելու լարված մթնոլորտն ու կենտրոնացնելու հնարավոր բոլոր միջոցները պետական մեքենան աշխատեցնելու վրա:

Ամենահետաքրքիրն այն է, որ «նեոլեւոնականները» պնդում են, թե պայմանագիր չկնքելու դեպքում մեզ մեծ վտանգ է սպառնում մեր հարեւաններից, իսկ Փաշինյանի բարձրացրած հակառուսական ալիքից վտանգ չկա՞։

Նիկոլ Փաշինյանը իր խառնվածքով ու գիտելիքների պաշարով կարող է համեմատվել բազում այլ «հեղափոխականների» հետ, բայց ոչ Տեր-Պետրոսյանի:

Ցավոք, առաջին նախագահի, ՀԱԿ-ի կամ ՀՀՇ-ի շուրջ որքան եղել են հրաշալի համախոհներ ու կադրեր, նույնքան էլ՝ «մոլորյալներ»:

Լեւոնական լինել չի նշանակում միայն տարածել եւ մեջբերել նրա տեքստերը, դրանք պետք է վերլուծել եւ դուրս բերել հաջողություններն ու սխալները:

Արմեն Մկրտչյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փոքրոգիների թագավոր փոքրոգին
հաջորդը
Ստալինյան բռնաճնշումներ, «գործ չտվող հայերը», թուրքերի հետ ապրելը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն