• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Նուբարաշենի աղբավայրը կփակվի, փոխարենը նորը կկառուցվի

Հասմիկ Բալեյան 15:30 | 05.02.2024
Հասմիկ Բալեյան 15:30 | 05.02.2024
Nubarashen garbage dump
Նուբարաշենի աղբավայր / լուս. Արգո Բարոյանի

Երեւանում նախատեսվում է փակել Նուբարաշենի աղբավայրերը եւ կառուցել Եվրամիության չափանիշներին համապատասխան սանիտարական նոր աղբավայր։ Դրան վերաբերող՝ Կառավարության որոշումն ընդունվել է 2024 թվականի հունվարի 4-ին։ Նոր սանիտարական աղբավայր է տեղափոխվելու մայրաքաղաքում գոյացող աղբի ամբողջ ծավալը։

Աղբավայրերի խնդիրը լուծելու համար, սակայն, պետությունը դեռ տարիներ առաջ էր համագործակցություն սկսել միջազգային կազմակերպությունների հետ։ 2016-ից Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ իրականացվող «Երեւանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով» նախատեսվում է գոտիավորել ՀՀ տարածքը՝ կոշտ թափոնների կառավարման մասով, ստեղծել ինստիտուցիոնալ եւ կառավարման արդյունավետ համակարգ։

Ըստ գոտիների՝ իրականացվելու են ծրագրեր, այդ թվում՝ սանիտարական աղբավայրերի, աղբի տեսակավորման կայանների եւ հնարավոր վերամշակման գործարաններ ստեղծելու՝ ապահովելով անհրաժեշտ լոգիստիկան։

Հանրապետությունում առկա մոտ 300 աղբվայրերը չեն համապատասխանում միջազգային քաղաքաշինական, բնապահպանական եւ սանիտարահիգիենիկ չափանիշներին․ դրանք պարզապես աղբի կուտակման վայրեր են: Մեր երկրում գործող աղբավայրերում չկա ստորգետնյա ջրերի եւ արտանետվող գազերի վերահսկողություն։ Աղբավայրերը հիմնականում չեն համապատասխանում հիգիենիկ եւ սանիտարական ստանդարտներին եւ շահագործվում են չհամակարգված։

Դրանք ցանկապատված չեն, ուստի տարածք են մուտք գործում մարդիկ ու կենդանիները։ Բացակայում է աղբավայր լցվող աղբի հաշվառման համակարգը, չկան աղբատար մեքենաների լվացման եւ ախտահանման սարքավորումներր, թափոնները չեն ծածկվում հողով, որի հետեւանքով տեղի է ունենում ինքնաբռնկում, ինչն էլ հանգեցնում է օդի, ջրի եւ հողի աղտոտմանը թունավոր նյութերով։

Vardanush Grigoryan

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանը նշում է՝ օդի աղտոտվածությունը եւ արտանետվող ծուխը կարող են նպաստել տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկերի բարձրացմանը (մասնավորապես՝ սրտանոթային, սուր եւ քրոնիկ շնչառական հիվանդությունների, թոքի քաղցկեղի․․․):

Մարդու օրգանիզմի վրա թունավոր նյութերի ազդեցությունը պայմանավորված է արտանետվող նյութերի կազմով, քանակով եւ ազդեցության ժամանակահատվածով: Գրիգորյանը վստահեցնում է՝ նախարարությունը սերտորեն համագործակցում է բոլոր շահագրգիռ մարմինների հետ՝ մթնոլորտային օդի աղտոտմամբ պայմանավորված՝ մարդու առողջության վրա հնարավոր ռիսկի նվազեցման կամ կանխման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։

Երեւանում սանիտարական նոր աղբավայրի կառուցմանը վերաբերող՝ Կառավարության ընդունած նախագծում նշվում է՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում արդեն իսկ կառուցվել է հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը, Ակունք եւ Մարտունի բնակավայրերում փոխաբեռնման կայանները, մշակվել են բոլոր բնակավայրերի համար աղբահանության սխեմաները եւ այժմ իրականացվում են անհրաժեշտ մեքենասարքավորումների գնման գործընթացները։ Համակարգը եւ աղբավայրի շահագործումը նախատեսվում է ներդնել 2024 թվականին։

Հարկ է նշել, որ «Ալիք Մեդիան» 2023 թվականի հունվարի 23-ին հրապարակում էր արել Հրազդանի սանիտարական աղբավայրի մասին, որի կառուցումը մեկնարկել էր 2021 թվականից: Այդ ժամանակ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ի պատասխան մեր գրավոր հարցման՝ տեղեկացրել էր՝ Հրազդանի սանիտարական աղբավայրը պետք է շահագործվեր 2023 թվականի գարնանը։ Շահագործման մեկնարկը, փաստորեն, հետաձգվել է։

Երեւանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի աշխատանքային նախագծման, մրցութային ընթացակարգի կազմակերպման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Նոր աղբավայրի կառուցման եւ շահագործման հանձնելու ժամկետները կորոշվիեն նախագծման փուլում:

Սանիտարական նոր աղբավայրը կառուցվելու է Նուբարաշենի աղբավայրի հարակից տարածքում՝ շուրջ 32 հա տարածքի վրա: Ծրագիրը ֆինանսավորում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ), Եվրոպական միությունը եւ Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամը: Վարկային համաձայնագրով ծրագրի բյուջեն շուրջ 26 մլն եվրո է:

Նոր աղբավայրի շահագործումն իրականացնելու է «Երեւանի նոր աղբավայր» ՓԲԸ համայնքային կազմակերպությունը։ Շահագործման ծախսերը կհոգա Երեւանի քաղաքապետարանը:

Նոր աղբավայրի կառուցման ծրագիրը չի ներառում տեսակավորման բաղադրիչ, այսինքն՝ քաղաքացիներն աղբը տեսակավորելու պարտավորություն չեն ունենա։ Սանիտարական աղբավայրում կոշտ թափոններ, տոքսիկ նյութեր լցնելու պայմանները սահմանվելու է աղբավայրի կառուցման նախագծով:

Բժշկական հաստատություններից դուրս բերվող աղբը չի տեղափոխվելու սանիտարական աղբավայր, դրանք որպես վտանգավոր թափոններ ոչնչացնում են լիցենզավորված կազմակերպությունները:

Երեւանում շինարարական աշխատանքներից, բնակարանների վերանորոգումից, շենքերի վերակառուցումից եւ քանդումից առաջացած շինարարական կամ օգտագործման պիտանելիությունը կորցրած խոշոր եզրաչափի կենցաղային իրերի թափոններն այժմ թույլատրվում է տեղափոխել Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասին հարող նախկին քարհանքի անօգտագործելի խորշերի տարածք եւ Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի խճուղի 4 հասցեին հարող աղբի տեղադրման վայր:

Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի խճուղի 4 հասցեին հարող աղբատեղին զբաղեցնում է շուրջ 52.3 հա, որտեղ օրական շուրջ 1000-1300 տոննա կենցաղային աղբ է լցվում։

Իսկ Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասին հարող նախկին քարհանքի անօգտագործելի խորշերի տարածքը զբաղեցնում է շուրջ 10 հա տարածք։

Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը տեղեկացրել է՝ սանիտարական աղբավայրերում իրականացվում է աղբի հեռացում նվազագույն բնապահպանական ռիսկերով, առկա են անհրաժեշտ ենթակառուցվածքներ աղբաջրերի կառավարման, աղբային գազերի կորզման եւ արտանետումների նվազեցման համար: Բացի այդ՝ սանիտարական աղբավայրերի տարածքն ամբողջական ցիկլով շահագործելուց հետո հետագայում հնարավոր է վերականգնել:

Թափոնների տեսակավորման եւ վերամշակման վերաբերյալ Երեւանի քաղաքապետարան առաջարկներ են ուղարկվել, որոնց վերաբերյալ քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների մասնագետները քննարկումներ են անցկացնում։ Աղբի վերամշական ցանկացած ծրագիր պետք է ներառի առաջարկվող ծրագրի կապը Երեւանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի հետ։ Այնպես որ, առայժմ աղբի վերամշակման գործարան կառուցելու հետ կապված՝ հաստատված որեւէ ծրագիր չկա։ Դեռեւս հայտնի չէ, թե երբ կշահագործվի Երեւանում կառուցվելիք սանիտարական նոր աղբավայրը։ «Ալիք Մեդիան» հետեւողականորեն կլուսաբանի այս թեման առաջիկա հրապարակումներում։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տոկաեւը հրամանագիր է ստորագրել կառավարության լուծարման մասին
հաջորդը
Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմը պետք է լուծվի երկու պետության ստեղծմամբ. Սպիտակ տուն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն