• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Տնտեսություն

Հայաստանում կշահագործվի առաջին սանիտարական աղբավայրը

Հասմիկ Բալեյան 16:15 | 23.01.2023
Հասմիկ Բալեյան 16:15 | 23.01.2023
garbage dump

Հայաստանում 2023 թվականի գարնանը կշահագործվի սանիտարական աղբավայր։ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի բոլոր բնակավայրերում գոյացող աղբը տեղափոխվելու է Հրազդանի սանիտարական աղբավայր, որի կառուցումը մեկնարկել էր 2021 թվականից:

Narek Manukyan«Երբ Հրազդանի սանիտարական աղբավայրը շահագործվի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի 55 աղբավայր կփակվի: Մարտունիում կառուցվում է փոխաբեռնման կայան։ Աղբն այնտեղ կհավաքվի, կսեղմվի, ապա աղբատար մեքենաներով կտեղափոխվի աղբավայր»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը։

Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում ներդրվելու է աղբահանության արդյունավետ համակարգ, բոլոր բնակավայրերում տեղադրվելու են նոր աղբամաններ: Նախքան աղբավայր հասնելը աղբը կտեսակավորվի։

Հողի, ստորգետնյա ջրերի եւ օդի աղտոտումը բացառելու նպատակով Հրազդանի սանիտարական աղբավայրում կառուցվել են ենթակառուցվածքներ, ադմինիստրատիվ շենքեր։ Սանիտարական աղբավայրը համապատասխանելու է Եվրամիության չափորոշիչներին։ Այժմ մեր երկրում գործող 300 աղբանոցից ոչ մեկը չի համապատասխանում քաղաքաշինական ու բնապահպանական նորմերին։

garbage dump«Հրազդանի սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների արժեքը 3,2 մլն եվրո է, ֆինանսավորել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը: Աղբավայրը զբաղեցնում է 27 հա մակերես:

Կատարվելու է աղբի անվտանգ հեռացում, աղբավայրի գործարկումն ապահովելու նպատակով գնվելու են նոր աղբատար մեքենաներ»,- նշում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը։

garbage dumpԱղբահանության մեքենաները, աղբամանները եւս կհամապատասխանեն եվրոպական չափորոշիչներին։ Նոր աղբավայրում կուտակված աղբի վրա պարբերաբար հողի շերտ է լցվելու, որպեսզի աղբը կենսաքիմիական փոփոխությունների միջոցով պարարտացնի հողը։ Թունավոր նյութեր պարունակող աղբի համար այլ ծրագիր է մշակվում։ Հնարավոր է առաջիկայում աղբի վերամշակման երկրորդական գործարան կառուցվի, որտեղ թունավոր նյութեր, գազ պարունակող աղբը կվերամշակվի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանն ասում է՝ աղբի վերամշակման գործարան կառուցելու առաջարկները դեռեւս քննարկվում են ներդրողների հետ:

Հրազդանի սանիտարական աղբավայրի շահագործմամբ եւ վերահսկողությամբ զբաղվելու են համայնքները եւ համայնքային հիմնարկները: Նախատեսվում է Հայաստանի մնացած 8 մարզերի բնակավայրերը սպասարկող եւս 4 սանիտարական աղբավայր կառուցել․ ծրագրային առաջարկը դեռեւս քննարկման փուլում է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առաջիկա 2-3 շաբաթները վճռական են լինելու ուկրաինական հակամարտության համար․ Շառլ Միշել
հաջորդը
Twitter-ը կունենա առանց գովազդի ցուցադրության բաժանորդագրություն

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացման հարցը

    18:54 | 02.02.2023
  • Ինչի մասին կխոսի Պուտինը առաջիկա ելույթում

    18:31 | 02.02.2023
  • 50-75 տարեկանների՝ կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագիրը կշարունակվի

    18:10 | 02.02.2023
  • Սպահանում հարձակման պատասխանատուն Իսրայելն է․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

    17:45 | 02.02.2023
  • Ծայրահեղականները չեն ներկայացնում Իսրայելի հասարակությունը. դեսպան

    17:21 | 02.02.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    Հասարակության անտարբերության գինը

  • 3

    Ո՞ւր են գնացել Հայաստանից դուրս բերված փողերը

  • 4

    «Ափսոս էր երեխան»

  • 5

    Հայաստանում խաղադրույքների գումարը հերթական ռեկորդն է սահմանել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա