• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրաստանում հայտնաբերվել են Ռուսաստան տեղափոխվող պայթուցիկ սարքավորումներ

aliq 18:51 | 05.02.2024
aliq 18:51 | 05.02.2024

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտնել է, որ առգրավել է մի քանի պայթուցիկ սարքեր եւ մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, որոնք նախատեսվում էր ներմուծել Ռուսաստանի տարածք։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Պետական ​​անվտանգության ծառայության տվյալներով՝ էլեկտրական մեքենայի երկու մարտկոց օգտագործվել է որպես պայթուցիկ նյութեր եւ սարքեր տեղափոխելու համար նախատեսված կոնտեյներ։ Դրանցում ընդհանուր առմամբ եղել է վեց պայթուցիկ սարք։

«Պարզվել է, որ պայթուցիկ սարքերը պարունակում են ռազմական նշանակության պլաստիկ C-4 պայթուցիկ, որը հնարավոր է ակտիվացնել էլեկտրական դետոնատորի եւ հատուկ ժամանակաչափի միջոցով։ Պայթուցիկի ընդհանուր քաշը 14 կիլոգրամ է։ Կոնտեյներներում տեղադրվել են նաեւ վեց միավոր պայթուցիչներ եւ վեց միավոր հատուկ բանալիներ։ Նույն թվով էլեկտրոնային ակտիվացման ժամանակաչափեր են տեղադրվել բոլոր վեց առանձին ​​պայթուցիկ սարքերի տուփերում, որոնցում ակտիվացման ժամանակն արդեն սահմանված էր»,-ասվում է Վրաստանի ​​անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Կառույցի տվյալներով՝ պայթուցիկները Վրաստան են տեղափոխվել հունվարի 19-ին Օդեսայից՝ Ռումինիայի, Բուլղարիայի եւ Թուրքիայի տարածքով Ուկրաինայի քաղաքացուն պատկանող մինիվենով։

Հայտարարության մեջ նշվում է, որ մեքենան Վրաստանի տարածք է մտել Թուրքիայի հետ սահամանային Սարփի անցակետով։ Հետախուզական ծառայությունը պնդում է, որ պայթուցիկները նախատեսվում էր տեղափոխել Վորոնեժ։ Նշվում է, որ պատվիրատուի խնդրանքով «գործընթացին ներգրավված անձինք» փորձել էին երկրից դուրս հանել երեք պայթուցիկ սարքերով բեռնված կոնտեյներներից մեկը, իսկ երկրորդ բեռնարկղը պահել «Թբիլիսիի հստակ հասցեներից» մեկում։

Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ պայթուցիկների տեղափոխումը կազմակերպել է Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն, ով 2020 թվականին առաջադրվել է Օդեսայի քաղաքային խորհրդի պատգամավորի թեկնածու «Ժողովրդի ծառա» կուսակցությունից։

Կառույցի տվյալներով՝ պայթուցիկների տեղափոխմանը մասնակցել է յոթ մարդ Վրաստանից, երեքը՝ Ուկրաինայից եւ եւս երկուսը Հայաստանից։

Օդեսայի մարզում Ուկրաինայի անվտանգության ծառայության գրասենյակը հայտարարել է, որ միջադեպի մասին տեղեկություն չունեն եւ այդ մասին գիտեն միայն լրատվամիջոցների հաղորդագրություններից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շատ հեշտ է, ոչինչ չանել` հետո ասել, թե ցլերն ուժեղ են․ Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյան
հաջորդը
Երեկն այսօր | փետրվարի 5-ը՝ անցած 11 տարում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն