• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ինչպե՞ս են ծախսվում պետական գումարները Շիրակում

Աննման Մինասյան 15:00 | 06.02.2024
Աննման Մինասյան 15:00 | 06.02.2024
Մուշեղ Մուրադյան

2024 թվականի սկիզբը Լոռու եւ Արմավիրի մարզերում պաշտոնանկություններով մեկնարկեց. վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայցեր կատարեց պետական ծրագրերով կառուցվող կամ վերանորոգվող հաստատություններ եւ ասաց. «Դժգոհ եմ, չեմ հանդուրժի»:

Դժգոհության արդյունքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Լոռու եւ Արմավիրի մարզպետներն ազատվեցին պաշտոններից:

Որ նորակառույց հաստատություններն ու ճանապարհները շահագործումից ամիսներ անց վերանորոգվում կամ կարկատվում են, անհերքելի է: Անգամ տարածված խոսք կա, ասում են՝ գումարներ «լվանալու» ամենալավ տաշտակը շինարարությունն է:

Պետության բյուջեն անխնա մսխում են անբարեխիղճ շինարարները, մարզերում որոշ պատասխանատու կառույցներն էլ՝ վարչապետի խոսքով՝ իրենց տեղում չեն:

Շիրակի մարզում պետական ինչ ներդրումներ են իրականացվել քաղաքաշինության ոլորտում, ի՞նչ է անում Շիրակի մարզպետի աշխատակազմն այդ ներդրումներն ըստ նշանակության ծախսելու համար:

«Անձամբ ես եւ սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբն ամենօրյա գրաֆիկով հետեւում ենք մարզում իրականացված շինարարական աշխատանքների ընթացքին, որակին»,-վստահեցնում է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Ըստ նրա՝ որտեղ պետական բյուջեից մեկ լումա է ծախսվում, դրա հետեւից գնում են:

«Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում թերություններ արձանագրելու դեպքում» հարցին Շիրակի մարզպետը պատասխանում է՝ փաստով ու փաստաթղթով ուղարկում են պատկան մարմիններին՝ Տարածքային զարգացման հիմնադրամին, Քաղաքաշինության կոմիտեին: «Երբեմն էլ հրավիրում ենք պատկան մարմինների ներկայացուցիչներին, որ գան, իրենց աչքով տեսնեն շինարարության որակին եւ ժամկետներին վերաբերող մեր արձանագրած թերությունները: Գալիս են, աշխատում ենք իրար հետ»:

Հարցին՝ եթե վարչապետն այցելի Գյումրի, Լոռու եւ Արմավիրի մարզերում տեղի ունեցածի կրկնության հավանականություն կա՞, Մուշեղ Մուրադյանը կրկին վստահեցնում է, որ աչք չեն փակել ո՛չ մի թերության վրա. «Այնտեղ, որտեղ թերացում կա, բարձրաձայվնած է, Կառավարությունն էլ՝ ժամանակին տեղեկացված»:

Նշենք, որ Շիրակի մարզում քաղաքաշինության բնագավառում 2023-ին իրականացվել է 19 միլիարդ 661 միլիոնն դրամի կապիտալ ներդրում, որը 4,5 միլիարդ դրամով ավելին է 2022-ի համեմատ։

Մեծամասշտաբ ծրագրերից է «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» շինարարությունը, որի համար հատկացվել է 6.4 միլիարդ դրամ, ավարտը նախատեսվում է 2026 թվականին։

Կապիտալ ներդրումների առյուծի բաժինը ճանապարհաշինական աշխատանքներինն է՝ շուրջ 10 իլիարդ 100 միլիոն դրամ:

Շիրակում 2022 թվականի շուրջ 66 կմ-ի փոխարեն, 2023-ին կառուցվել ու դեռ ընթացքի մեջ է 73.4 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բլինկենի տարածաշրջանային այցի օրակարգում Գազայի ապագան է
հաջորդը
Ադրբեջանը Արցախում ընտրատեղամասեր է բացել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն