• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայդենը վետո կդնի միայն Իսրայելին աջակցություն նախատեսող օրինագծի վրա

aliq 12:44 | 06.02.2024
aliq 12:44 | 06.02.2024
Biden in Glasgow Summit

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վետո կդնի Իսրայելին օգնություն հատկացնելու օրինագծի վրա, եթե Կոնգրեսը հաստատի մի փաստաթուղթ, որը զուգահեռաբար չի ներառուի նաեւ Ուկրաինայի ֆինանսավորումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Վարչակազմը կոչ է անում Կոնգրեսի երկու պալատներին մերժել այս քաղաքական հնարքը եւ փոխարենը արագորեն Նախագահի աշխատասեղանին ուղարկել երկկուսակցական Արտակարգ Ազգային անվտանգության լրացուցիչ հատկացումների մասին օրենքը»,-ասվում է Սպիտակ տան կառավարման եւ բյուջեի գրասենյակի հայտարարության մեջ:

Բայդենի վարչակազմի պաշտոնյաները ամիսներ շարունակ աշխատել էին Սենատի Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որի արդյուքնը եղել էր փետրվարի 2-ին Ուկրաինային, Իսրայելին եւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերներին շտապ ֆինանսական օգնություն տրամադրելու, ինչպես նաեւ ԱՄՆ ներգաղթի քաղաքականության բարեփոխման մասին օրինագծի հրապարակումը: Ընդհանուր առմամաբ նման աջակցության համար նախատեսվում է հատկացնել շուրջ 118 մլրդ․ դոլար։

Սակայն Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​խոսնակ Մայք Ջոնսոնը Սենատ ներկայացված օրինագծի հրապարակվելուց մեկ օր առաջ հայտարարել էր, որ իրենք կմերժեն այն եւ փոխարենը կողմ կքվեարկեն միայն Իսրայելին օգնություն տրամադրող օրինագծին:

«Վարչակազմը կտրականապես դեմ է այս հնարքին, որը ոչինչ չի անում սահմանի անվտանգության ապահովման համար, ոչինչ չի անում Պուտինի ագրեսիայից Ուկրաինայի ժողովրդին պաշտպանելու համար, չի աջակցում ամերիկյան սինագոգների, մզկիթների եւ խոցելի աղոթատեղերի անվտանգության ապահովմանը, եւ մերժում է պաղեստինցի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրումը, որոնց մեծամասնությունը կանայք եւ երեխաներ են»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության տեքստում։

Դեմոկրատներն ու հանրապետականներն արդեն մի քանի ամիս է՝ չեն կարողանում փոխզիջումային տարբերակ գտնել Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցում։

Նախագահ Բայդենը Ուկրաինային, Իսրայելին եւ Թայվանին աջակցելու, ինչպես նաեւ երկրի հարավային սահմանների անվտանգության ապահովման համար Կոնգրեսից 106 մլրդ․ դոլար խնդրել էր դեռ նախորդ տարվա հոկտեմբերին։ Սակայն մինչ օրս որեւէ որոշում այդպես էլ չի ընդունվել։ Հանրապետականները պահանջում են խստացնել միգրացիոն քաղաքականությունը եւ դա պայման են դարձրել Ուկրաինային ցանկացած լրացուցիչ օգնություն քննարկելու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանն արգելում է սպանել ամերիկյան զինվորներին
հաջորդը
«Տո՛ ձեզանից լավ կապիտուլյանտ…». ՔՊ-ն` դաշնակցական պատգամավորին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն