• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռիադ. Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը կախված է Պաղեստինի ճանաչումից

aliq 14:30 | 07.02.2024
aliq 14:30 | 07.02.2024

Սաուդյան Արաբիայի Թագավորությունը ԱՄՆ-ին հայտնել է իր դիրքորոշումը առ այն, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվի քանի դեռ չի ստեղծվել անկախ Պաղեստին պետությունը եւ Գազայում չի դադարել Իսրայելի ռազմական «ագրեսիան»։ Այս մասին ասվում է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։

Հայտարարությունը հաջորդում է փետրվարի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ Բեն Սալմանի Ռիադում  կայացած հանդիպմանը, ինչպես նաեւ Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբիի հնչեցրած այն հայտարարությանը, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Սաուդյան Արաբիայից եւ Իսրայելից դրական արձագանք է ստացել հարաբերությունների կարգավորման քննարկումները շարունակելու վերաբերյալ։

Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու որպես հստակ նախապայման ընդգծվում է 1967 թվականի սահմաններով եւ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստին պետության ճանաչումը եւ Գազայի տարածքից իսրայելական բանակի լիակատար դուրսբերումը։

«Թագավորությունը իր հաստատակամ դիրքորոշումն է հայտնել ԱՄՆ վարչակազմին, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվի, քանի դեռ չի ճանաչվել Պաղեստին պետությունը 1967 թվականի սահամաններով, իսկ Արեւելյան Երուսաղեմը որպես նրա մայրաքաղաք, եւ քանի դեռ Գազայի հատվածում Իսրայելը չի դադարեցրել իր ռազմական ագրեսիան ու իսրայելական օկուպացիոն ուժերը դուրս չեն բերվել Գազայի հատվածից»,-նշված է հայտարարության տեքստում։

Հայտարարության եզրափակիչ հատվածում Պաղեստին պետությունը չճանաչած ՄԱԿ-ի բոլոր երկրներին կոչ է արվում արագացնել այդ գործընթացը՝ պաղեստինցի ժողովրդի օրինական իրավուքները ստանալու համար։

Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները կարգավորելու եւ դրանք պաշտոնապես ամրագրելու գաղափարը քննարկվում է դեռեւս 2020 թվականից։ Այն առաջ էր քաշվել այսպես կոչված «Աբրահամաի համաձայանգրից» հետո, որով ԱՄՆ-ի միջնորդությամբ կարգավորվել էին մի կողմից Իսրայելի, մյուս կողմից Արաբական Միացիալ Էմիրությունների, Բահրեյնի եւ Մարոկկոյի հարաբերությունները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թակեր Կառլսոնի հետ ՌԴ նախագահի հարցազրույցը տեւել է երկու ժամ
հաջորդը
Եթե միայն Իսրայելին ապա «ՈՉ». ԱՄՆ-ի Կոնգրես

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն