• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանում խոչընդոտվում է ընտրությունները լուսաբանող լրագրողների աշխատանքը

aliq 18:27 | 07.02.2024
aliq 18:27 | 07.02.2024

Ադրբեջանում լրագրողներին արգելվել է լուսաբանել մի քանի ընտրատեղամասերում ընթացող արտահերթ նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնում են Բեռլինում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan.Tv-ն,  «Turan» գործակալությունը եւ իրավապաշտպան Ալասգար Մամմադլին։

«Այսօր որոշ ընտրատեղամասերում լրագրողներին խոչընդոտել են նկարահանումներ կատարել, նրանց ասել են, որ «առանց ԶԼՄ-ների ռեգիստրում գրանցված լինելու չեն կարող տեսագրություններ կատարել։ Սա բացարձակապես անօրինական պահվածք է»,-գրել է Մամմադլին իր Facebook-յան էջում` հավելելով, որ Ադրբեջանում ընտրություններին ԶԼՄ-ների մասնակցությունը կարգավորվում է Ընտրական օրենսգրքի 40.8-րդ եւ 43-րդ հոդվածներով, որոնք լուսաբանման իրավունքը տալիս են բոլոր լրատվականներին։

«Բացի այդ, ընտրություններում հիմնական սկզբունքը թափանցիկությունն ու հրապարակայնությունն է: Այսինքն՝ ընտրությունները գաղտնի կամ թաքուն գործընթացներ չեն, որպեսզի լրագրողներին թույլ չտան լուսաբանել դրանց ընթացքը»,-գրել է ադրբեջանցի իրավապաշտպանը եւ հավելել, որ չնայած ԶԼՄ-ների մասին նոր սահմանափակող օրենքի առկայությանը, իր դեմ գործունեության կասեցման մասին դատարանի որոշում չունեցող լրագրողին չպետք է արգելվի մուտք գործել եւ նկարահանել ընտրատեղամասը։

Հնչեցրած մեղադրանքներին ի պատասխան «Turan» գործակալությանը Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պատասխանել էին, թե` «լրատվամիջոցներն ընտրություններում գործում են ազատ»։

«Լրագրողները, ովքեր ներկայացնում են իրենց մամուլի քարտերը, ազատ են իրենց աշխատանքում։ Նրանք երբեմն չեն ներկայացնում իրենց մամուլի քարտերը, հետեւաբար հանձնաժողովի ներկայացուցիչները չեն կարող հասկանալ թե ովքեր են նրանք, ինչի պատճառով թյուրիմացություններ են առաջանում»,-ասել են Ադրբեջանի ԿԸՀ-ից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սա Երեւանն է, այստեղ էլ տանն ես
հաջորդը
Գյուղի «չկա»-ներին կավելանա դպրոցը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն