• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բլինկենը` Սաուդյան Արաբիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման մասին

aliq 21:12 | 08.02.2024
aliq 21:12 | 08.02.2024
Blinken

Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորումը կախված է Գազայի հատվածում շարունակվող պատերազմի ավարտից եւ հակամարտության երկու պետությունների լուծման ճանապարհով գնալու Իսրայելի պատրաստակամությունից։ Այս մասին Թել Ավիվում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Ներկայացնելով փետրվարի 5-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի եւ թագաժառանգ Մուհամմադ Բեն Սալման ալ-Սուդի հետ հանդիպման որոշ մանրամասներ պետքարտուղարը ասել է․ «Օրեր առաջ, երբ Սաուդյան Արաբիայում հանդիպեցի թագաժառանգի հետ, նա ինձ վերահաստատեց հարաբերությունները կարգավորելու իր ցանկությունն ու վճռականությունը»։

Բլինկենը ընդգծել է, որ Բեն Սալմանը Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար որպես նախապայմաններ նշել է «Գազայում հանգստության ապահովումը» եւ դեպի Պաղեստին պետության ստեղծմանը տանող «հստակ եւ վստահելի ճնապարհի» ուրվագծումը։

ԱՄՆ պետքարտուղարի նման հայտարարությունը հաջորդում է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորուման մասին Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության փետրվարի 6-ի հայտարարությանը, որտեղ գերատեսչությունը հստակ ընդգծել էր, որ նման գործընթացը հնարավոր կարող է դառնալ միայն Գազայում ռազմական գործողությունների դադարեցումից, Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերումից եւ 1967 թվականի սահմաններով ու Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստին պետության ճանաչումից հետո։

Էնթոնի Բլինկենը այս հայտարարությունը չի մեկնաբանել, որը տարածվել էր Ալ-Ռիադ կատարած այցից հետո։ Սակայն ԱՄՆ պետքարտուղարը լավատեսորեն նշել է,  որ «տարածաշրջանի երկրներում պատրաստակամ են Իսրայելի հետ, եւ Իսրայելի համար անել այն ամենը, ինչին մի քանի տարի առաջ պատրաստ չէին՝ ներառալ այնպիսի քայլեր, որոնք հետագայում ունակ կլինեն լուծել նաեւ անվտանգության հետ կապված ցանկացած մտահոգություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բայց թողնենք թող խոնարհվի
հաջորդը
Միշելը շնորհավորել է Ալիեւին. քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն