• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ԵՄ-ին բողոքի նոտա է հղել

aliq 14:47 | 12.02.2024
aliq 14:47 | 12.02.2024

Բաքվում Եվրոպական միության (ԵՄ) դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնվել է բողոքի նոտա։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը՝ նշելով, որ եվրոպացի դիվանագետին «եւս մեկ անգամ ընդգծվել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որը հակասում է նախնական պայմանավորվածություններին, լուրջ մտահոգություն է առաջացնում»։

Ադրբեջանական կողմը ԵՄ առաքելությանը նաեւ մեղադրել է այսպես կոչված  «հեռադիտակային դիվանագիտության» գործակալության վերածվելու մեջ, որը հեշտացրել է տարբեր եվրոպացի պաշտոնյաների, ինչպես նաեւ ոչ պաշտոնական պատվիրակությունների այցելությունները սահմանամերձ շրջաններ։

«Առանց բացառության, բոլոր նման այցերն իրականացվում են Ադրբեջանի նկատմամբ ատելություն եւ անհիմն ադրբեջանաֆոբիա հրահրելու նպատակով։ Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ «հեռադիտակային ​​դիվանագիտության» այս ակտիվությունը նկատվում է այն ժամանակ, երբ սահմանին աննախադեպ անդորր է տիրում, երբ ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը լուրջ քայլեր են ձեռնարկում վստահության ամրապնդման ուղղությամբ»,-ասվում է հայտարարության տեքստում։

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարության մեջ նաեւ նշել է, որ ԵՄ դիտորդական առաքելության իրավասության ներքո գտնվող շրջաններում սահմանի անօրինական հատման փորձերի կանխման հետ կապված վերջին միջադեպը լուրջ ստվեր է գցել դրա հայտարարված նպատակների վրա։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Բաքուն հայտարարել էր Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացու ձերբակալման մասին։ Այս իրադարձությունից հետո ադրբեջանական կողմը Չեխիայի քաղաքացու գործունեությունը կապել էր ԵՄ դիտորդական առաքելության հետ։

«ԵՄ-ին խիստ կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները որպեսզի գործի Հայաստանի տարածքում տեղակայված առաքելության մանդատի համաձայն՝ որպես չեզոք, քաղաքացիական եւ անզեն առաքելություն եւ զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է թիրախավորել Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կամ որեւէ այլ կերպ ազդեի նրա օրինական անվտանգության շահերի վրա»,-ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության տեքստում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ին պետք են հավաստիացումներ, որ Երեւանում Պուտինը չի ձերբակալվի
հաջորդը
Երբ երեխաները խաղաղություն են նկարում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն