• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ըստ Օրբանի Ուկրաինան պետք է բուֆեր լինի Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ

aliq 18:03 | 12.02.2024
aliq 18:03 | 12.02.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինան չպետք է ընդգրկվի ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի կազմ, եւ որ Կիեւին որոշակի անվտանգության երաշխիքներ տրամադրելով, պետք է թողնել որպես «բուֆերային գոտի» Ռուսաստանի եւ մնացած Եվրոպայի միջեւ։

Այս մասին Հունգարիայի վարչապետը հայտարարել է Ավստրիայի նախկին կանցլեր Վոլֆգանգ Շյուսելի հետ զրույցում, որը անցկացվել է European Voices մեդիա նախագծի շրջանակներում։

Օրբանի գնահատմամբ «բուֆերային գոտու» տարբերակը ներկա աշխարհաքաղաքական իրողության պայմաններում ամենատեղինն է, քանի որ Մոսկվան երբեք չի համակերպվի ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Կիեւի անդամակցության հետ։

«Անկախ նրանից, թե մեզ դա դուր է գալիս թե ոչ, անկախ նրանից թե դա դուր է գալիս ուկրաինացիներին թե ոչ, Ուկրաինան քարտեզի վրա այն տեղում է, որտեղ կա։  Լավագույն հեռանկարն այն է, որ այն լինի բուֆերային գոտի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, իհարկե, անվտանգության երաշխիքներով: Եթե ​​դա չօգնի, Ուկրաինան տարածքներ կկորցնի։ Ռուսաստանը նորից ու նորից կավերի Ուկրաինան։ Ռուսաստանը երբեք չի ընդունի իր սահմաններին Ուկրաինայի նման ԵՄ եւ ՆԱՏՕ անդամի հայտնվելը, երբեք»,-ասել է Օրբանը։

Միեւնույն ժամանակ, Հունգարիայի վարչապետը կարծում է, որ 2008 թվականին իսկապես հնարավոր էր Ուկրաինային եւ Վրաստանին ընդունել ԵՄ եւ ՆԱՏՕ, սակայն այդ հնարավորությունը բաց է թողնվել, եւ դրա հետ մեկտեղ՝ «Ուկրաինայի ապագա անդամակցությունը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին»:

Ի պատասխան Շյուսելի այն դիտարկմանը, որ ներկա փուլում զինադադարը փաստացիորեն կնշանակի Ուկրաինայի պարտություն, Օրբանը նշել է, որ նման գնահատականը կարող է կախված լինել «ապագայի դիտարկումից», քանի որ այժմ ընթանում է պատերազմի թեժ փուլը, իսկ դրա շարունակություն դեպքում Ուկրաինան կարող է կորցնել ավելի շատ տարածքներ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը Ռուսաստանը կզարգացնի Վրաստանի հետ հարաբերությունները
հաջորդը
Ադրբեջանը հայտնում է հայկական կողմի «կրակոցից» մեկ վիրավորի մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն