• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

aliq 19:22 | 12.02.2024
aliq 19:22 | 12.02.2024

Փետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» (ՀՑԹԻ)  հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ, միաձայն տնօրեն է ընտրվել պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թվականներին ՀՑԹԻ ավագ, 2018 թվականից առաջատար գիտաշխատող, 2018 թվականից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը։ Այս մասին ասվում է ՀՑԹԻ-ի facebook-յան էջում տարածված հայտարարության մեջ։

Էդիտա Գզոյանը 2002 թվականին ավարտել է Երեւանի Պետական Համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն բաժինը, իսկ 2004 թվականին ավարտել է նույն բաժնի մագիստրատուրան եւ մինչեւ 2009 թվականը աշխատել այդ բաժնի լաբորանտ։

2009-2013 թվականներին որպես գիտաշխատող աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտում։  2010-ից մինչ օրս աշխատում է որպես ավագ գիտաշխատող ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտական ինֆորմացիայի վերլուծության եւ մոնիթորինգի կենտրոնում։

2012 թվականին ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Իրավունքի բաժնի մագիստրատուրան։ Նույն  տարում ձեւակերպվել է նաեւ որպես Երեւանի Պետական Համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հայցորդ։

2013-ին ստացել է Տորոնտոյի համալսարանի Ցեղասպանության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագրի մասնակցության հավաստագիր։ Նույն տարում նշանակվել է որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող։

2014 – 2018 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ, Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտական ինֆորմացիայի վերլուծության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ։

2016-ին հավաստագիր է ստացել Միջազգային քրեական իրավունքի գծով Լեյդենի համալսարանից։

2018 –ից մինչեւ օրս զբաղեցնում էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրենի պաշտոնը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սահմանադրությունն ի՜նչ է, որ չփոխվի
հաջորդը
Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին տեղեկությունը հետաքննվում է․ ՀՀ ՊՆ ՌՈ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն