• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

aliq 18:07 | 15.02.2024
aliq 18:07 | 15.02.2024

Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 15-ին կառավարության նիստի ընթացքում հնչեցրած ելույթին՝ այն որակելով «տարածաշրջանում լարվածության խորացմանը ուղղված»։

Փետրվարի 13-ին Սյունիքի սահմանին տեղ գտած ռազմական բախման պատասխանատվությունը ամբողջությամբ բարդելով հայկական կողմի վրա Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է․ «Բոլորը քաջ գիտակցում են, որ փետրվարի 12-ին հայկական կողմի սադրանքները խաթարել են շուրջ 5 ամիս սահմանին տիրող կայունությունը, եւ դրա պատասխանատվությունը հայկական կողմի վրա է»։

Ադրբեջանական կողմը հայտարարության տեքստում նաեւ անդրադարձել է Վարչապետ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, որ երկրների միջեւ սահմանազատման հիմքը պետք է լինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։

«Անդրադառնալով տարածքային ամբողջականությանը եւ սահմանազատման իրականացմանը՝ հիմնված 1991 թվականի սահմանների եւ Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ավելի լավ է հայկական կողմը բացատրի, թե ինչու վերջին 35 տարիներին չի հարգում այդ քարտեզներն ու համաձայնագրերը, հրաժարվում է ընդունել խորհրդային քարտեզներում նշված սահմանները»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության տեքստում»։

Ադրբեջանական կողմը նոր հայտարարության տեքստում կրկին պնդում է, որ Հայաստանի «տարածքային հավակնությունները» դրսեւրվում են երկրի Սահամանադրության, գործող օրենսդրության, պաշտոնական նամակների, պաշտոնական հայտարարությունների, եւ միջազգային մակարդակով շրջանառված որոշ փաստաթղթերի մեջ։

«Եթե ​​հայկական կողմն իսկապես շահագրգռված է խաղաղ գործընթացով, ապա պետք է հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից»,-ասվում Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության եզրափակիչ հատվածում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրված Իլհամ Ալիեւը փետրվարի 14-ին երդմնակալության արարողությանը հաջորդած գրեթե մեկ ժամյա ելույթի ընթացքում հայտարարել էր, որ Երեւանի հետ խաղաղության պայմանագիր կկնքվի միայն Հայաստանի «օրենսդրության կարգի բերելուց հետո»։

Սրան ի պատասխան այսօր վարչապետ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի օրենսդրությունը Հայաստանի ներքին գործն է, եւ որ այնտեղ Ադրբեջանի նկատմամբ որեւէ տարածքային պահանջ չկա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քերոբյանը հրավիրվել է ՀՀ Քննչական կոմիտե
հաջորդը
Հայաստանը Փարիզում կունենա նոր դեսպանատան շենք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն