• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 18-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 19:00 | 18.02.2024
Մհեր Արշակյան 19:00 | 18.02.2024

2013 թվականի փետրվարի 18-ին Հայաստանում նախագահի հերթական ընտրություններ են։ Օրվա վերջում հայտնի է դառնում, որ պաշտոնական արդյունքներով Րաֆֆի Հովհաննիսյանը պարտվում է Սերժ Սարգսյանին։ «Ոչ ոք չի պարտվել, պարտվել է փոքրոգությունը, վախը»,- հայտարարում է ընդդիմության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։

2014 Սերժ ՍարգսյանՀայկական լրատվամիջոցներում հայտնվում են Հարավային Կորեայի կլինիկաներից մեկում արված ռեպորտաժի կադրեր, որոնք պատմում են նախագահ Սերժ Սարգսյանին օրգանիզմում ցողունային բջիջներ ներարկելու մասին։ «Սերժ Սարգսյանը գնացել էր Հարավային Կորեա ոչ թե երիտասարդացման, այլ բուժման եւ թարմացման համար։ Ցողունային բջիջները երիտասարդացման հետ կապ չունեն: Ցողունային բջիջներն արմատային են, դրանք արտադրում են որոշ նյութեր, որոնք թարմացնում են մարդու օրգանիզմը»,- լրագրողներին ասում է նյարդավիրաբույժ Նիկոլայ Խաչատրյանը։

2015Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից դուրս շպրտած ՀՀԿ-ն լավ գիտի ինչ է անում։ «Կան շատ մարդիկ, ովքեր այլ գործունեությամբ են զբաղվում, բայց ձեռի հետ էլ քաղաքականությամբ՝ հրապարակային լինելու առումով։ Էս երեւույթը մենք պետք է փորձենք բոլորս վերացնել»,- ասում է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

2016ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Դաշնակցությանը կառավարություն վերադարձնելով ՀՀԿ-ն նրան հանում է Ռոբերտ Քոչարյանի տակից։ «Ես չեմ կարծում, որ 125- ամյա Հայ հեղափոխական դաշնակցությունը երբեւէ իր պատմության մեջ եղել է ինչ-որ մեկի տակ»,- ասում է պատմաբան Շարմազանովը։

2017ԵրկրապահՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցում է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) 11-րդ համագումարին: Նա ներկաներին դիմում է այսպես․ «Ես հիմա ձեզ կդիմեմ՝ հոպարներ»։

2018Բանակում 8 տարի առաջ մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը, պատմում է, թե ինչ զրույց է ունեցել ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ որդու սպանության հանգամանքների շուրջ։ «Ես Վիգեն Սարգսյանին ասացի, որ ապացուցված է, որ տղայիս սպանել են, էն, որ ասում եք ուռուցք է ունեցել, դա էլ է հերքվել փորձաքննությամբ: Նայեց, հետո ինձ ասաց՝ հա, դուք ճիշտ եք, բայց ես իրավասու չեմ: Ես էլ որպես սպանված զինվորի ծնող չդիմացա ու ասացի՝ գիտեք դուք ինչի իրավասություն չունեք, որովհետեւ բանակում չեք ծառայել, չգիտեք ինչ բան է դիրքը, խրամատը»,- պատմում է տիկին Իրինան։

2019չինացիներՆկարիչների Միության դահլիճում հնչում է պենտատոնիկան: Չինարենով «Կաքավիկն» են կատարում, հայերեն էլ՝ չինական ժողովրդական երգեր: «Չինական կենտրոնի» տնօրեն Իզաբելլա Մուրադյանը ոգեւորությամբ հայտարարում է․ «Մի հետաքրքիր գենետիկական հետազոտություն է կատարվել եւ պարզվում է, որ չինացիների չորս տոկոսը հայկական գեն ունի»։

2020Ռոբերտ Քոչարյանի որդին հայտարարում է, որ ինքը չի միանա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող «Ոչ»-ի ճակատին։ «Միանանք ինչի՞ համար, էլի, ի սկզբանե այս հակասահմանադրական, հակաօրինական պրոցեսին միանանք, որ մի հատ էլ դառնա, որ փաստորեն մենք ենք «Ոչ»-ի ճակատում, ու սկսի ինքը թիրախավորել»,- պարզաբանում է Լեւոն Քոչարյանը։

2021Գեղարքունիքի մարզի ոստիկանները որոնում են Խաչատուր Աբովյանին, որը զանգահարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել Գագարին գյուղի վարչական տարածքի՝ ժողովրդին հայտնի Գագարինի կամուրջը։ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը հայտնում է՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Խ. Աբովյանին հայտնաբերելու ուղղությամբ:

2022Ջեյմս ՈւորլիքԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարում է, որ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման որեւէ երկարատեւ կարգավորում հնարավոր չէ։ «Բաքուն պետք է հասկանա, որ պետք է ինչ-որ ճանապարհ լինի կարգավիճակի հարցը լուծելու համար»,- «Ինֆոքոմ»-ի Focus on Russia հաղորդման ժամանակ ասում է Ուորլիքը։

2023Ռուբեն ՎարդանյանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ Ադրբեջանը պատրաստ է երկխոսել Ղարաբաղում հայ փոքրամասնության հետ։ «Բայց պատրաստ ենք երկխոսել հայ համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնք ծնվել ու ողջ կյանքն ապրել են Ղարաբաղում։ Եվ ոչ այն մարդու հետ, որն արտահանվել է Ռուսաստանից՝ Ղարաբաղում ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար»,- Ռուբեն Վարդանյանին ակնարկելով ասում է Ադրբեջանի նախագահը։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեղրի. ճանապարհ՝ այո, միջանցք՝ ոչ
հաջորդը
Այվազովսկու «Լուսնյակ գիշերը» վաճառվել է 92 միլիոն ռուբլով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն