• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Արեւե­­լաեվրոպական «թավ­­շ­յա» հե­ղա­փո­խութ­յունների առաջնեկը

aliq 18:00 | 20.02.2024
aliq 18:00 | 20.02.2024
Ղարաբաղյան շարժում, 1988

Հայտնի ճշմարտություն է, որ անկախություն չունեցող ժողովուրդները ձգտում են անկախության։ Ճանապարհը դեպի անկախություն, որպես կա­նոն, լինում է դժվարին, վայրիվերումներով լի, կորուստներով, բայց եւ ձեռք­բե­րումներով։ Այդ ճանապարհն անցնելուց է ձեւավորվում անկախ մտա­ծո­ղու­թյան տեր քաղաքացին։ Եվ այդ ճանապարհին նա ունակ է արարելու հրաշքներ։

Այդպիսի մի հրաշք էր Ղարաբաղյան շարժումը։

Ղարաբաղյան շարժումը մաս­նա­գի­տա­կան գրականության մեջ, որոշ փո­քր բացառություններով, դի­տարկվում է լոկ հայ-ադրբեջանական, «էթնո­տա­րած­քա­յին» որակում ստացած կոնֆլիկտների հա­մա­տեքստում։ Մեր կար­ծիքով, Ղա­­րա­բաղ­յան շարժ­ման հա­յաս­տան­յան մասն արեւե­­լաեվրոպական «թավ­­շ­յա» հեղափոխությունների շարքի ա­ռաջնեկն է, եւ որ­պես այդպիսին, այն մեծ դեր է խաղացել խորհրդային հասարակության ժո­ղո­վր­դա­վա­­րաց­ման եւ նշա­նա­կալի դեր՝ Խորհրդային Միության ապամոնտաժման ու, այդ­պի­­սով՝ կո­մու­­նիզմի վտանգի վերացման գործում։

Լինելով առաջինը, այն չի նկատ­վել, չի ընկալվել որպես հեղափոխություն, որպես այդպիսին մնացել է անհայտ մաս­նագիտական շրջանակների համար, մինչդեռ «չճանաչված հեղա­փո­խու­թյան» օրի­նաչափությունները կարող են նոր լույս սփռել 20-րդ դարավերջի արեւե­լա­եվ­րո­պա­կան ժողովրդավարությունների ծագման ուսումնասիրման ու գնահատման գոր­ծում։

Ղարաբաղյան շարժման կարեւորագույն բնութագրական գիծը նրա հա­մա­ժո­ղո­վրդական լինելն էր։ Միակ խավը, որն այս կամ այն կերպ ընդ­դի­մա­նում էր Շարժ­ման զարգացումներին՝ Հայաստանի կոմունիստական կուսակ­ցության նոմենկլատուրային բյու­րոկրա­տական վերնախավն էր, որը շատ լավ տեսնում էր, որ Ղա­րա­բա­ղի՝ Հա­յաս­տանին միացման հարցի լուծ­ման ճա­նա­պարհ էր ընտրված ժո­ղո­վր­դա­­վա­րա­կան վերափո­խումների քա­ղա­քակա­նու­թյու­նը։

Ընդ որում, Շարժման հա­մա­ժողովրդական դառնալը եւս մի­անգամից չեղավ։ Այսպես, 1988 թվականի փետր­վա­րին դրան նպաստող կարեւո­րա­գույն գործոնը՝ Ղարաբաղի ինքնորոշման հարցին չսա­տա­րելուց զատ, նաեւ միութենական ու հանրապետական իշխանությունների պահ­վածքն էր, ինչը դրսեւորվեց, մասնավորապես, հետեւյալ երկու տիպի գործողու­թյուն­նե­րում. միութենական մամուլն ու «Վրեմյա» հեռուստատեսային լրատվական ծրա­գի­րը, Հայաստանի քաղաքացիների գնահատմամբ, իրականությանը չհամա­պա­տաս­խանող, ոչ լիարժեք տեղեկատվություն էին հաղորդում ԼՂԻՄ-ում եւ Երեւա­նում տե­ղի ունեցող իրադարձությունների մասին, դրանք ո­րակում էին որպես «էքս­տրե­միս­տական» բնույթ ունեցող եւ երկրորդը՝ Երեւանում գտնվող ԽՄԿԿ ԿԿ Քաղ­բյուրոյի անդամության թեկնածու Վլադիմիր Դոլ­գի­խը 100-հազարանոց հանրահավաքները որա­­կեց որ­պես «մարդ­կանց խումբ», ինչն ընկալվեց պարզապես որպես վիրավորանք։

Շարժման համա­ժողո­վր­դական լինելու կարեւոր ցուցիչներից էին.

ա) մի քանի հարյուր հազար մարդկանց մասնակցությամբ ընթացող հան­րահա­վաք­ներն ու երթերը ավելի քան երկու տարի շարունակ,

բ) արդեն 1988 թվականի մարտին հանրապետության հարյուրավոր աշխա­տան­­քա­յին կո­լեկտիվներում ձեւավորված «Ղարաբաղ» կոմիտեները, որոնք կոչված էին սա­տա­րե­լու Ղարաբաղյան շարժման ղեկավարությանը։

Սրանք ԽՍՀՄ մի քանի այլ հան­­րա­պետություններում ավելի ուշ ձեւավորված ժո­ղո­վր­դական ճակատների նա­խա­տիպն էին, յուրահատուկ այլընտրանքներ խորհրդային ձեռ­նար­կու­թյուն­նե­րում ու հիմնարկություններում գործող
կու­սակ­ցական, կոմերիտական, արհմիու­թե­նա­կան կոմիտեներին։

Այս նորա­ստեղծ մարմիններն ավելին էին, քան պարզապես «ա­ջակցության խմբեր» եւ շատ կարճ ժամանակում նրանց մեծ մասը կարողացավ ի­րենց ձեռքը վեր­ցնել հասարակական ակտիվության կազմակերպման եւ ուղղորդ­ման գործը։ Մի քա­նի տարի անց նրանց միջից էին, որ դուրս եկան երկրի ղեկա­վարման ա­պա­րա­տում մեծ ու փոքր դիրքեր զբաղեցնող հարյուրավոր պաշ­տոն­յա­ները։

գ) «Տոնական» տարրերի բազմաքանակությունը։ Ինչպես ցույց է տրված հե­տա­զոտություններում, Շարժման սկզբնավորման պահից ի վեր հան­րահավաք­ների կենտրոնատեղիում՝ Օպերայի (Ազատության) հրապա­րա­կում տեղի ունեցավ մեծ-փոքր [տարիքով-երիտասարդ], կին-տղամարդ, քաղաքացի-գյուղացի, հայա­խոս-ռուսախոս եւ այլ նման հակադրություն­ների թու­լացում եւ վերացում։ Սրանք հետո՝ ժամանակ անց, արդեն 1989 թվականի երկ­րորդ կեսին հետ եկան։

դ) պատկերագրական նյութի (պլակատներ, տրանսպարանտներ) բազմա­քա­նա­կու­թյունը (մեզ հաջողվել է ֆիքսել շուրջ հազար միավոր) եւ բազմազանությունը (դրանց մեջ առանձնանում են մոտ քսան խմբեր)։ Նման առատությունը վկայում է Շարժման մեջ բազմակարծության բարձր աս­տիճանի մասին ու, այդպիսով, Շարժ­ման ոչ զուտ քաղաքական բնույթ ու­նե­նալուն, որպիսին էր վիճակը, օրինակ, մերձբալթյան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի պարագայում։

Ուսումնասիրողի առջեւ վեր է հառ­նում բազ­մադեմ, աս­տի­ճանաբար ազատա­կանացող մտածողության տեր, բայց եւ միեւ­նույն ժա­մանակ կարեւորագույն հարցերի շուրջ միակամ մարդկանց բազմու­թյունը։

ե) Շարժումն ուներ խորապես ազգային բնույթ, ինչի ցուցիչներից էին, օրի­նակ, նաեւ հայերի համախմբությանը կոչող պլակատային տեքստերը. «Հա­յեր բո­լոր եր­կրների, միացե՛ք», «Ով հայ ժողովուրդ, քո մի­ակ փրկու­թյու­նը քո հավա­քա­կան ուժի մեջ է», «Հայ ժողովրդի մի­ասնությունը Ար­ցախի հար­ցի լուծման գրա­վականն է», «Единение на­рода не может быть стрем­ле­нием к нацио­нальной зам­кнутости», իսկ երթերի ժամանակ հնչող կոչերից ա­մենատա­րած­վածն էր «Հայե՛ր, միացեք» բա­նա­ձեւը։

Հարություն Մարության
Պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ

Հրապարակվող հոդվածը մասն է հեղինակի «Հայաստանի քաղաքացու ինքնության ձեւափոխման եւ Հայաստանի անկախության վերականգնման գործընթացը» ուսումնասիրության

Չճանաչված հեղա­փո­խու­թյուն
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արեւմուտքը ներգրավված է ՌԴ տարածքում ահաբեկչական հարձակումների մեջ․ Բելառուսի ՊԱԿ տնօրեն
հաջորդը
Միշելն ու Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Նման հոդվածներ

Քայլ առ քայլ դեպի անկախություն

18:00 | 22.02.2024

Սահմանադրական ուղի կամ հրապարակի իշխանությունը

18:00 | 21.02.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն