• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելը ռազմական գործողություններ կսկսի Ռաֆահաում, չնայած միջազգային ճնշումներին․Bloomberg

aliq 17:39 | 22.02.2024
aliq 17:39 | 22.02.2024
Գազայի հատված

Արեւմուտքում կարծում են, որ Իսրայելը ռազմական գործողություններ կսկսի Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում, անկախ միջազգային դիրքորոշումներից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով բարձարստիճան պաշտոնյաներին, որոնց անունները չի նշվում։

Արեւմտյան գործիչները գնալով էլ ավելի մեծ անհանգստություն են հայտնում Գազայի հատվածում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի շուրջ, գրում է գործակալությունը։ Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները Իսրայելից պահանջում են մանրամասներ ներկայացնել Ռաֆահից Գազայի հյուսիսային շրջաններ պաղեստինցիներին տարհանելու ծրագրի վերաբերյալ: Չնայած Իսրայելի վրա գործադրվող նման ճնշումներին Bloomberg-ի աղբյուրները կարծում են, որ այնուամենայնիվ Ռաֆահի շրջանում գործողություններ կիրականացվեն։

Գործակալությունը նշում է, որ իսրայելցի պաշտոնյաները մասնավոր կերպով ընդունում են, որ հրեական պետությունը չունի հստակ ռազմավարություն, թե ինչպես պետք է իրականացնի գործողությունը Ռաֆահում, որքան ժամանակ այն կարող է տեւել կամ ինչպես պետք է այնտեղից տարհանել շուրջ 1․5 մլն փախստականներին:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Bloomberg-ին նշել է, որ զինվորականներից սպասում է Ռաֆահից խաղաղ բնակիչներին տեղափոխելու ծրագիր։

Փետրվարի 9-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ վարչապետը զինվորականներին հանձնարարել է նախապատրաստել խաղաղ բնակչության տարհանման եւ Ռաֆահում ​​ՀԱՄԱՍ շարժման մնացած չորս գումարտակների ոչնչացման ծրագիր։ Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցն էլ փետրվարի 18-ին հայտարարել է, որ Իսրայելը կընդլայնի իր ռազմական գործողությունը Գազայի հատվածում մինչեւ Ռաֆահ, եթե ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելացիները ազատ չարձակվեն մինչեւ մարտի 10-ը՝ մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա սկիզբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զելենսկին Ռադա է ուղարկել զորացրման մասին օրինագիծ
հաջորդը
Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել խաղաղության համաձայնագրի նոր մեկնաբանությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն