• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 23-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 19:30 | 23.02.2024
Մհեր Արշակյան 19:30 | 23.02.2024

2013 թվականի փետրվարի 23-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարում հայտարարում է, որ ՀՀ նախագահի ընտրություններում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Արեւմուտքը գիշեր-ցերեկ խոսում է օրինականությունից, ժողովրդավարությունից, ազատ ընտրություններից եւ ամեն անգամ էս խայտառակ ընտրությունները օրհնում, սրբացնում, թողնում գնում են»,- ասում է առաջին նախագահը:

2014 Քիմ ՔարդաշյանՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը բացահայտում է, որ Հայաստանը ամերիկյան հեռուսաաստղ Քիմ Քարդաշյանի անունով արժեթղթեր է թողարկել: «Նրա համաձայնությունը եղե՞լ է»,- հարցնում է Հրանտ Բագրատյանը:

2015Հանրապետականում երջանիկ են, որ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հարցերը լուծեց առանց արյուն թափելու: «Հասկացան եւ գնահատեցին, թե ինչ կարող է կատարվել, ինչ հետեւանքներ կարող է ունենալ»,- ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

2016Մհեր ՍեդրակյանՊատգամավորների հետ հարցազրույցների հիմնական թեման օրերս լրագրողներին ուղղված ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի կոպիտ վարքն է: «Դե հիմա մեր ընկերն ա, կարող ա մի քիչ էլ դուք եք ավելացնում»,- Սեդրակյանին պաշտպանում է ՀՀԿ-ական պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը:

2017ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի կարող ասել, թե ով կհաղթի առաջիկա ընտրություններում, բայց ՀՀԿ-ն հազիվ թե զիջի իշխանությունը. «Որեւէ քաղաքական իշխանություն երբեք չի զիջում իշխանությունը, մանավանդ վերջին հաշվով այդ մարդիկ գտնում են, որ ինչ-որ մի բան արել են էս պետության համար եւ շարունակելու խնդիրներ ունեն»:

2018Գագիկ ՄելիքյանԽորհրդարանում մարտի 1-ի թեմայով խորհրդարանական լսումներ են, որոնց մասնակցում է նաեւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: «Այն, ինչ տեղի ունեցավ, զոհերի ցանկությունը չէր»,- սպանությունների առիթով ասում է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

2019Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդվածով պատասխանում է այն մեղադրանքներին, որ Նիկոլ Փաշինյանը նրա քաղաքական հոգեզավակն է, իսկ ինքը՝ Փաշինյանի կնքահայրը: «2014-ին ՀԱԿ-ԲՀԿ-Ժառանգություն համագործակցության կայացումից հետո, նա խզել է իր հարաբերությունները Կոնգրեսի հետ եւ վերականգնել իր քննադատական մոտեցումը իմ նկատմամբ։ Այս ամենը նշանակում է, որ միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը»,- գրում է առաջին նախագահը:

2020Արամ ՀամբարյանԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը «Ասպարեզ» օրաթերթում գրում է, որ «Հայերը կարիք չունեն Արցախի հարցում խաղաղությանը «նախապատրատվելու»»։

2021Իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը տեղեկություններ չունի, որ ընդդիմադիր ուժերը պահանջում են անցկացնել խորհրդարանի արտահերթ ընտրություններ: «ԲՀԿ-ն պատասխանել է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք իրենք չեն գնալու ընտրությունների, ինչը, կարծում եմ, աբսուրդային պայման է, որովհետեւ այդ տրամաբանությամբ իրենք հերթական ընտրությունների էլ չպետք է մասնակցեն, եւ երկրորդը՝ «Լուսավոր Հայաստան»-ը ասում է՝ ոչ, մեծ հաշվով, ասում է՝ ոչ, արտահերթ ընտրությունների օրակարգին ասում է՝ ոչ»,- ասում է պարոն Ռուբինյանը:

2022R. Rubinyan & S. KilichԱֆրիկայից տուն վերադառնալու ճանապարհին Էրդողանը լրագրողների հետ խոսում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: «Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը, եթե Հայաստանը հավատարիմ մնա հարաբերությունների բարելավման գործընթացին»,- ասում է Էրդողանը Ռուբինյան-Քըլըչ երկրորդ հանդիպման նախօեին:

2023Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ պատրաստ է երկխոսել Ադրբեջանի հետ, բայց ունեն սկզբունքներ. «Արցախը չի հրաժարվելու իր ինքնիշխանությունից, խոսք չի կարող լինել Ադրբեջանի հետ ինտեգրացիայի մասին»։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվան ուզում է վերահսկել Թուրքիա-Ադրբեջան կապը, որ ինչ ուզեն չանեն
հաջորդը
Արեւը լույս կտա նաեւ գիշերով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն