• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԹԻՀԿ-ն Երեւանի քաղաքապետարանից նոր պարզաբանումներ է պահանջում

aliq 13:29 | 23.02.2024
aliq 13:29 | 23.02.2024
Երեւանի քաղաքապետարան

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» (ԹԻՀԿ) նոր հարցում է ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ կապված 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրություններով ձեւավորված ավագանու անդամների նիստերին հաճախելիության պատկերի հետ։

ԹԻՀԿ-ի կայքում ընդգծվում է, որ կառույցը ստացել է փետրվարի 5-ին նույն խնդրի շուրջ քաղաքապետարան ուղարկված հարցումների պատասխանները, որոնց վերլուծությունների արդյուքնում, սակայն հավելյալ պարզաբանումների անհրաժեշտություն է առաջացել։

Կառույցը քաղաքապետարանին խնդրում է պարզաբանում տրամադրել հետեւյալ չորս հարցերի շուրջ․

  • Հաշվի առնելով այն, որ ավագանու 18.06.2009 թվականի թիվ 1-Ն որոշման 39-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերից մեկը ավագանու նիստերից անհարգելի բացակայությունն է՝ ԹԻՀԿ-ը խնդրում է հստակեցնել, թե քվեարկության գրանցումների արձանագրումից զատ ինչպիսի ընթացակարգով են ֆիքսվում/արձանագրվում ավագանու անդամների հաճախումները ավագանու նիստերին: Նաեւ ԹԻՀԿ-ը խնդրում է նշել, թե ինչպես են արձանագրվում ավագանու անդամների ելույթները, հարցերը եւ մասնակցությունը հանձնաժողովների նիստերին:
  • Երեւանի ավագանու անդամների կողմից պարզաբանումների կամ այլ հիմքերի/հիմնավորումների/ընթացակարգերի բացակայության պայմաններում ԹԻՀԿ-ը խնդրում է հստակեցնել, թե ինչ սկզբունքով կամ եղանակով է որոշվում ավագանու անդամների՝ նիստերից, քվեարկություններից կամ հանձնաժողովների նիստերից բացակայությունների հարգելի կամ անհարգելի լինելը:
  • Քաղաքապետարանի տրամադրած տվյալների ուսումնասիրությունից պարզվում է, որ տեղի ունեցած բոլոր 4 նիստերից բացակայել եւ թվով 42 քվեարկության չեն մասնակցել ավագանու հետեւյալ 5 անդամները՝ Հայկ Մարությանը, Զարուհի Փոստանջյանը, Արտակ Գալստյանը, Թաթուլ Պետրոսյանը եւ Տիգրան Ուրիխանյանը: Երեւանի ավագանու 2024 թվականի փետրվարի 7-ի նիստին քվեարկության է դրվել մանդատից զրկելու վերաբերյալ որոշում ավագանու 5 անդամի, որոնց մեջ, սակայն, ներառված չեն եղել վերոնշյալներից վերջին երեքը (Ա. Գալստյան, Թ. Պետրոսյան եւ Տ. Ուրիխանյան)։ ԹԻՀԿ-ը խնդրում է պարզաբանել, թե ինչ հիմքով է կազմվել լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ ավագանու անդամների ցանկը: Ինչու՞ ներառված չեն եղել Ա. Գալստյանը, Թ. Պետրոսյանն ու Տ. Ուրիխանյանը, եւ ի՞նչ հիմքով են ներառվել Ն. Հայրապետյանը, Ս. Աղեկյանը եւ Գ. Ստեփանյանը:
  • ԹԻՀԿ-ը խնդրում է հստակեցնել, թե որոնք են «այլ նորմատիվ ակտերը», որոնցով կարգավորվում են մեր բարձրացրած հարցերը, մասնավորապես՝ Երեւանի ավագանու անդամների բացակայությունները հարգելի/անհարգելի գնահատելու չափանիշները, դրանց համապատասխանության գնահատման մեթոդը, բացակայությունները հաշվառող, հարգելիությունը/անհարգելիությունը գնահատող եւ համապատասխան ռեեստրը վարող կառույցի/ստորաբաժանման/պաշտոնյայի վերաբերյալ տեղեկությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Երեւանի ավագանու որոշմամբ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը եւ ավագանու ընդդիմադիր մի շարք անդամներ զրկվեցին ավագանու անդամի մանդատից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«ՀԱՊԿ սառեցումն անհրաժեշտ է, որ որոշ քաղաքական գործիչների նյարդերը հանգստանան». ՌԴ
հաջորդը
Նեթանյահուն առաջին անգամ ներկայացրել է «Գազայում հետպատերազմյան կարգավորման ծրագիրը»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն