• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 24-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 18:30 | 24.02.2024
Մհեր Արշակյան 18:30 | 24.02.2024
Նիկոլ Փաշինյան, Րաֆֆի Հովհաննիսյան

2013 թվականի փետրվարի 24-ին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակում է նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների մասին իր պատկերացումը, նշելով, որ թեկնածուի ապագա կառավարությունում որեւէ պաշտոնի չի հավակնում: «Ինձ համար լավագույն պաշտոնը կլինի օրինական իշխանություն ունեցող երկրի քաղաքացու կարգավիճակը»։

2014ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն, իր բառերով, քաղաքում չէր, երբ Յանուկովիչը փախավ Ուկրաինայից, չգիտի, թե ինչ է կատարվում այնտեղ եւ ինչ ընդհանրություններ կարող են լինել Ուկրաինայի ու Հայաստանի միջեւ: «Մեր մոտ խի վատ ա՞ վիճակը»,- զարմանում է պատգամավորը:

2015Գագիկ Ծառուկյանին արյունահեղության սպառնալիքով քաղաքականությունից դուրս վռնդելը շարունակում է մնալ խորհրդարանի հիմնական թեման: «Հանրապետականը երբեւիցե որեւէ արյունահեղության կամ նման տերմին, տերմինաբանություն չի օգտագործել»,- ասում է ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:

2016ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ստորագրում են համագործակցության համաձայնագիր: «Միատեսակ տրամադրություն ունենք՝ բարձր»,-ասում է ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը: «Մենք կառուցելու ենք մի երկիր, որտեղ իրավական ազատությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»,- ստորագրումից հետո խոստանում է ԿԳ նախարարի պաշտոնը կորցրած Արմեն Աշոտյանը:

2017Տարոն ՄարգարյանՀՀԿ ռեյտինգային ցուցակով թիվ 1 ընտրատարածքում թեկնածու է առաջադրվել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրը՝ Ռոբերտ Սարգսյանը։ Ցուցակում եւս 11 ՀՀԿ-ական կա, բայց դա Մարգարյանին չի վախեցնում. «ՀՀԿ-ն 12-ին էլ պաշտպանում է։ Հանրապետականները իրար դեմ չեն մրցում»։

2018«Ծառուկյան» խմբակցությունը կողմնորոշվում է՝ ՀՀ նախագահի պաշտոնում կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը: «Նա բոլորի հետ հանդիպել ա, եւ բոլորին լսելով ներկայացրել ա, որ ինքը արտագաղթը դադարեցնելու ա, ներգաղթ սկսի եւ մեզ ներդրումներ բերի, որը դա մարդու անձի շուրջ պետք է ձեւավորվի»,-պատճառաբանում է Գագիկ Ծառուկյանը:

2019ՔՊ կուսակցության 4-րդ համաժողովի բացմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատում է, որ Հայաստանում անխուսափելի է տնտեսական հեղափոխությունը: «Թուքումուր ուտելով՝ անելու ենք տնտեսական հեղափոխությունը»,- ազդարարում է վարչապետը:

2020Վիտալի ԲալասանյանՂարաբաղի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը զարմանում է, երբ լսում է, որ իր հարաբերությունները վատ են վարչապետ Փաշինյանի հետ, վերջինս նրան չի աջակցի: «Դեռեւս Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղում որեւէ մեկին չէր ճանաչում, մենք շատ շուտվանից ենք իրար ճանաչում, անձնական որեւէ խնդիր չի եղել»,- հակադարձում է Բալասանյանը:

2021ԻսկանդերՔաղաքական դաշտի հիմնական թեման վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունն է, թե 44-օրյա պատերազմում ռուսական Իսկանդերը ողջ հզորությամբ չի պայթել: «Ի՞նչ է նշանակում, որ հրթիռները 10 տոկոսով են կիրառվել, թե 10 տոկոսով են պայթել, ի՞նչ է, խոցելուց հետո հրթիռը կարող է 10 տոկոսով պայթե՞լ, մնացած 90 տոկոսը չպայթե՞լ։ Այդ հարցերը պետք է իրեն տալ, բայց կարծում եմ, որ ինքը չի այն մասնագետը, ինքը շատ հեռու մարդ է, որ դրանց մասին եզրակացություններ անի»,- ասում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

2022Ռուսաստանը պատերազմ է հայտարարում Ուկրաինային ու գնդակոծում այդ երկրի տարբեր քաղաքները: ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Հայաստանին զգուշացնում է, որ սա իր պատերազմը չէ: «Խնդիրը ՌԴ-ին եւ Ուկրաինային է վերաբերում. մենք իրավունք չունե՛նք խառնվելու»,- ասում է պատգամավորը:

2023ԱԺ ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին դուր չի գալիս, որ Ղարաբաղում Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը պետնախարարի պաշտոնից տեղի է ունեցել Ալիեւի պահանջով: «Ալիեւին հանգիստ թողեք, Ալիեւն ի՞նչ կապ ունի»,- լրագրողներին հորդորում է պարոն Քոչարյանը:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սահմանադրությունը հարմարեցնենք իրականությանը, բայց իրականութունը մենք չենք ստեղծում
հաջորդը
Երեկն այսօր | փետրվարի 25-ը՝ անցած 11 տարում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն