• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հուսանք առաջընթաց կգրանցվի․ Փաշինյան

aliq 16:15 | 27.02.2024
aliq 16:15 | 27.02.2024
ՀՀ վարչապետ Փաշինյանը Հունաստանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աթենքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ փետրվարի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի Բեռլինում սպասվող հանդիպման ընթացքում առաջընթաց կարձանագրվի խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումներում։

«Տարածաշրջանային իրավիճակը մեր քննարկման թեմաներից մեկն էր։  Ես վարչապետ Միցոտակիսին պատմեցի Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար մեր գործադրվող ջանքերի մասին։ Պատմեցի նաեւ առկա խնդիրների մասին, թե ուր ենք մենք հասել, թե ինչ խնդիրներ կան հետագա առաջընթացը ապահովելու համար։ Իհարկե, տեղյակ եք, որ առաջիկայում սպասվում է Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը եւ պետք է հույս ունենալ, որ այդ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել»,-ասել է վարչապետը։

Փաշինյանն իր խոսքում նաեւ ընդգծել է, որ Հունաստանի վարչապետի հետ քննարկման թեմաներից մեկը եղել է անվտանգության եւ պաշտպանության ոլորտը։

«Պաշտպանության ոլորտում մենք ունենք բավականին երկար համագործակցության պատմություն։ Համոզված եմ, որ մեր համագործակցությունը ավելի արդյունավետ կդառնա»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետ Միցոտակիսն էլ իր խոսքում անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ խաղաղության օրակարգին նշել էր․ «Դիվանագիտական տեսանկյունից Հունաստանը միշտ ձեր կողքին է՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ձեւավորելու եւ  ստորագրելու համար, որովհետեւ միայն կայուն խաղաղության պայմանագիրը Հարավային Կովկասում ավելի լավ ապագայի ճանապարհ կարող է բացել»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատերազմի սկզբից ի վեր ուկրաինական բանակը կորցրել է 444 հազար մարդ․ Շոյգու
հաջորդը
ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինա զորքեր չուղարկելու համաձայնություն ունեն․ Շոլց

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն