• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքին․ Իրանի ԱԳ նախարար

aliq 12:14 | 28.02.2024
aliq 12:14 | 28.02.2024
Hossein Amir-Abdollahian

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը եւ Վաշինգտոնը շարունակում են ակտիվ շփումները իրանական միջուկային ծրագրերին առնչվող Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում։

Նախարարը ընդգծել է, որ Իրանը ամերիկյան կողմից ազդանշաններ է ստանում իրանական միջուկային գործարքի բոլոր մասնակիցներին դրա դրույթների կատարմանը վերադարձնելու պատրաստակամության մասին։

«Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ շարունակվում է տարբեր թեմաներով նամակների փոխանակումը։ Ամերիկյան կողմը երբեմն հասկացնում է, որ ցանկանում է, որ [համաձայնագրի] բոլոր մասնակիցները վերադառնան միջուկային համաձայնագրով նախատեսված իրենց նախկին պարտավորություններին»,-ասել է Աբդոլլահյանը եւ ավելացրել․ «Մեր կողմից բաց հայտնեցինք, որ պատրաստակամ ենք  ողջունելու նման առաջարկությունները, որոնք մեզ թույլ կտան վերադառնալ նախկին պարտավորություններին եւ ամբողջությամբ չեղարկել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները»։

Աբդոլլահյանը նշել է, որ Իսլամական Հանրապետության կառավարությունն «ի սկզբանե միջուկային համաձայնագիրը չի դիտարկել որպես պետության [ներքին] խնդիրների լուծման միջոց» եւ ապացուցել է, որ Իրանը «ամենահավատարիմն է իր միջազգային պարտավորություններին»՝ ատոմային էներգիայի խաղաղ զարգացման համատեքստում:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել էր, որ ԳՀՀԾ-ի շրջանակներում Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների չեղարկման շուրջ քննարկումները շարունակվում են։

Հիշեցնենք, որ 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամները եւ Գերմանիան Իրանի հետ ստորագրել էին ԳՀՀԾ-ն, որը ուղղված էր Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ առաջացած միջազգային ճգնաժամի հաղթահարմանը: Սակայն ԱՄՆ-ն 2018 թվականին նախագահ Դոնալդ Թրամփի որոշումով դուրս էր եկել համաձայանգրից եւ միակողմանի կոշտ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։

Գործող նախագա Ջո Բայդենի իշխանության գալուց Վաշինգտոնը սկսել է թե՛ պատժամիջոցների մեղմացումը քննարկելու, եւ թե՛գործարքին վերադառանլու պատրաստակամություն ցույց տալ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանը մշակել է Չինաստանի դեմ միջուկային պատերազմի սցենար
հաջորդը
Թրամփն ու Բայդենը հաղթել են Միչիգանի փրայմերիզներում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն