• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանում մեկնարկել են Մեջլիսի եւ Փորձագետների խորհրդի ընտրությունները

aliq 11:30 | 01.03.2024
aliq 11:30 | 01.03.2024

Իրանում Իսլամական Հանրապետության բոլոր նահանգներում մարտի մեկին տեղական ժամանակով 8։00-ից մեկնարկել են Փորձագետների խորհրդի եւ Մեջլիսի (միապալատ խորհրդարան) ընտրությունները։

Իրանի Ընտրական շտաբի տվյալներով ընտրատեղամասերը բաց կլինեն 10 ժամ՝ մինչեւ տեղական ժամանակով ժամը 18։00-ն։ Սակայն, ինչպես ավելի վաղ Mehr-ին հայտնել էր գերատեսչության խոսնակ Մոհսեն Էսլամին, անհրաժեշտության դեպքում քվեարկությունը կերկարաձգվի։

«Մոտ 60 միլիոն իրանցի այս տարի ընտրելու իրավունք ունի, եւ այդ իրավունքից օգտվելու համար ընտրողը պետք է ներկայացնի անձը հաստատող հինգ փաստաթղթերից մեկը»,-ասել էր Էսլամին։

Համաշխարհային բանկի 2022 թվականի տվյալներով Իրանում ապրում է ավելի քան 88 միլիոն մարդ։

Ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու են մոտ 190 հազար զինվորականներ եւ իրավապահ մարմինների աշխատակիցներ։

Իրանում Փորձագետների խորհրդի ընտրություններն անցկացվում են 8 տարին մեկ։ Այս տարի Սահմանադրության պահապանների խորհուրդը (վերապառլամենտական ​​մարմին, որը բաղկացած է հոգեւորականների ներկայացուցիչներից) ուսումնասիրել է ավելի քան 500 դիմում՝ պարզելու, թե արդյոք յուրաքանչյուր թեկնածու համապատասխանում է անհրաժեշտ պայմաններին։ Այս ուսումնասիրությունների արդյունքում թույլատրվել է ընտրություններին մասնակցել ընդամենը 144 դիմողի։

Ինչ վերաբերվում է Մեջլիսի ընտրություններին, ապա այստեղ թույլատրվել է մասնակցել 14912 թեկնածուի, ինչը կազմել է դիմումների ընդհանուր թվի 73%-ը։ Սա նշանակում է, որ խորհրդարանի մեկ տեղի համար կպայքարեն 51 հոգի։

Փորձագետների խորհուրդը կառավարական մարմին է Իրանում, որում ընդգրկված են 88 հեղինակավոր աստվածաբաններ։ Նրա հիմնական գործառույթն է ընտրել երկրի ղեկավարին եւ հոգեւոր առաջնորդին։ Բացի այդ, խորհրդի պարտականությունների մեջ է մտնում սահմանադրական փոփոխությունների մշակումը եւ սահմանադրությամբ նախատեսված դեպքերում Իրանի ղեկավարի հրաժարականի մասին որոշում կայացնելը։

Մեջլիսը բաղկացած է 290 պատգամավորից։ Երկրի սահմանադրությունը նախատեսում է խորհրդարանի անդամների թվի փոփոխության հնարավորություն՝ հաշվի առնելով քաղաքական, աշխարհագրական եւ այլ գործոնները, ինչի արդյունքում յուրաքանչյուր 10 տարին մեկ պատգամավորների թիվը կարող է ավելացվել 20 հոգով։

Պատգամավորի լիազորությունների թիվը չորս տարի ժամկետով է։

Երկրի կրոնական փոքրամասնությունների համար Մեջլիսում նախատեսված է հինգ տեղ․ ասորի քրիստոնյաներն ու քաղդեացիները միասին ընտրում են մեկական պատգամավոր, հայ քրիստոնյաները՝ երկու, հրեաներն ու զրադաշտականները՝ մեկական։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արարատ Միրզոյանը ուղեւորվել է Թուրքիա՝ Անթալիայի ֆորումին մասնակցելու համար
հաջորդը
Եթե Ուկրաինան պարտվի, ՆԱՏՕ-ն կպատերազմի Ռուսաստանի հետ․ ԱՄՆ պաշտպանության նախարար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն