• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Փորձ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանը զարգացնել որպես առճակատման գիծ․ Հաջիեւ

aliq 13:44 | 01.03.2024
aliq 13:44 | 01.03.2024

Կան ուժեր, որոնք փորձում են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը զարգացնել ոչ թե որպես սահման, այլ որպես առճակատման գիծ։ Այս մասին Անթալիայում լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը՝ չհստակեցնելով թե ինչ ուժերի մասին է խոսքը։

Ըստ Հաջիեւի՝ Ադրբեջանի տեսլականն այն է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում պետք է ապահովվի կայուն խաղաղություն եւ հանգստություն, սակայն որոշ ուժեր փորձում են աշխարհաքաղաքական պայքարը տեղափոխել տարածաշրջան։

«Ադրբեջանն է այս նախաձեռնության հեղինակը։ Հենց Ադրբեջանի Հանրապետությունն է գրել ու ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը։ Բայց, ցավոք, կան ուժեր, որոնք վարում են ռազմականացման քաղաքականություն, հրահրում են սպառազինությունների մրցավազք, փորձում են նոր բաժանարար գծեր ստեղծել տարածաշրջանում, ինչպես նաեւ ցանկանում են Հարավային Կովկասից դուրս գոյություն ունեցող իրենց աշխարհաքաղաքական խառնակությունները տեղափոխել տարածաշրջան»,-ասել է Հաջիեւը։

Նրա խոսքերով կան նաեւ այնպիսի ուժեր, որոնք փորձում են հայ-ադրբեջանական սահմանները դիտարկել որպես առճակատման գիծ։

«Կան որոշակի ուժեր, որոնք փորձում են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը զարգացնել ոչ թե որպես սահման, այլ որպես առճակատման գիծ, ​​ինչը ցավալի է։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը չի կրկնի անցյալ տարիների սխալները եւ կվարի այնպիսի քաղաքականություն, որը կծառայի տարածաշրջանում կայուն խաղաղությանը»,-ասել է Հաջիեւը։

Խոսելով բանակցային գործընթացի մասին նա հավելել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել էր արդյունավետ եւ դրական մթնոլորտում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նախագահ Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի բարձր ղեկավարության հետ
հաջորդը
Կոբախիձեն բացառել է նոր կոալիցիոն կառավարության ձեւավորումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն