• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքուն բավարար ջանքեր չի գործադրում խաղաղության հասնելու համար․ Ռուբինյան

aliq 15:08 | 01.03.2024
aliq 15:08 | 01.03.2024

Հայկական կողմը Խաղաղության հասնելու համար Ադրբեջանի կողմից գործադրվող բավարար ջանքեր չի տեսնում։

Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ացկացվող «Խաղաղություն, զարգացում եւ կապեր Հարավային Կովկասում» համաժողովի ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Հայաստանի ԱԺ փոխնախագահը ընդգծել է, որ չնայած 2023 թվականի սեպտեմբերին Արցախի շուրջ տեղ գտած զարգացումներից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում չեն անցկացվել, այնուամենայնիվ խաղաղության պայմանագրի վերաբերյալ սեփական գնահատականների փողանակումներ եղել են։ Նրա խոսքերով կողմերը տարբեր հարթակներում կարողացել են պայմանավորել Խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ։

«Առաջին հերթին դա փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ հիմնված Ալմա Աթայի հռչակագրի հիմնա վրա։ Ալմա Աթայի հռչակագիրը հաստատում է, որ Խորհրդային Միության հանրապետությունների միջեւ գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Երկրորդ սկզբունքը, որի շուրջ պայմանավորվել են՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատումն է, որն իրականացվելու է Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։ Երրորդ սկզբունքը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիներին, որոնք վերաբացվելու են երկրների իրավազորության, հավասարության, փոխադարձության հիման վրա»,-իր խոսքում ասել է Ռուբինյանը՝ նշելով, որ միշտ չէ որ հաջողվել է բանակցությունների ընթացքում ամրագրել այս սկզբունքները։

Նա ընդգծել է, որ հայկական կողմը անում է ամեն ինչ վերոգրյալ սկզբունքները կյանքի կոչելու համար, որը սակայն նկատելի չէ Ադրբեջանի պարագայում։

«Հայկական կողմն անում է ամեն ինչ ` Ալմա Աթայի հռչակագրով ամրագրված հիմնական սկզբունքները իրականացնելու համար, որոնց շուրջ տարբեր համաժողովների շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություններ են ձեռք բերել։  Ցավոք, հայկական կողմը բավարար ջանքեր չի տեսնում Ադրբեջանի կողմից։ Իհարկե դա մեր գնահատականն է, մենք հույս ունենք, որ շուտով կարողանանք հասնել անհրաժեշտ արդյունքի»,- ասել է Ռուբինյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հուսով եմ, որ այս տարի Հայաստանն ու Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիրը․ Կլաար
հաջորդը
Վանաձոր. թանգարանը կամաց-կամաց տուն է դառնում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն