• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եգիպտոսի նախագահը աջակցություն է հայտնել խաղաղության հասնելու Երեւանի նախաձեռնություններին

aliq 17:32 | 05.03.2024
aliq 17:32 | 05.03.2024

Եգիպտոսի նախագահ Աբդ ալ-Ֆաթթահ ալ-Սիսին աջակցություն է հայտնել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հասնելու Հայաստանի խաղաղ նախաձեռնություններին։ Այս մասին Եգիպտոսի ղեկավարը հայտարարել է այցով Կահիրեում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Ալ-Սիսին, ինչպես հաղորդում է Sada El-Balad լրատվականը, հաստատել է Եգիպտոսի աջակցությունը «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու Հայաստանի նախաձեռնություններին, հակամարտությունների լուծման համար համապարփակ եւ արդար խաղաղության հասնելու փորձերին, որը կբավարարի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերը»։

Լրատվականը հաղորդում է, որ Եգիպտոսի նախագահը հավելել է, որ Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների ժամանակ կողմերը «ցանկություն են հայտնել մեծացնել առեւտրի ծավալը՝ իրենց քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին համահունչ, ինչպես նաեւ ընդարձակել համագործակցությունը այլ ոլորտներում»։

Իր հերթին Փաշինյանը մատնանշել է «եգիպտացի գործարարների հետաքրքրությունը Հայաստանի ներդրումային հնարավորությունների նկատմամբ, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտում»։

Նշվում է, որ Ալ-Սիսին եւ Փաշինյանը քննարկել են նաեւ իրավիճակը Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Գազայի հատվածում։ Կողմերը մատնանշել են  Գազայում հրադադարի հասնելու եւ Հորդանան գետի Արեւմտյան ափում հանգստություն հաստատելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ հակամարտությունը «Երկու պետություն սկզբունքով» լուծելու  կարեւորությունը։

Հայաստանի վարչապետի Կահիրե կատարած այցի ընթացքում ստորագրվել են մի շարք երկկողմ համաձայնագրեր եւ փոխըմբռնման հուշագրեր։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չինաստանը նախորդ տարվա համեմատ ռազմական բյուջեն կկրկնապատկի 7,2 %-ով
հաջորդը
ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր է տվել ռուսական բանակի երկու բարձրաստիճան հրամանատարների համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն