• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը հույս ունի ընտրարշավի համար ֆինանսավորում ստանալ Մասկից․ The New York Times

aliq 13:26 | 06.03.2024
aliq 13:26 | 06.03.2024

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով այժմ պայքարում է նախագահական ընտրություններին մասնակցելու համար, մարտի 3-ին Ֆլորիդայում հանդիպել է Space X-ի հիմնադիր Իլոն Մասկի եւ հանրապետական ​​մի քանի դոնորների հետ։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով հանդիպմանը ծանոթ երեք աղբյուրներ, որոնց անունները չի նշվում։

Պարբերականը նշում է, որ Թրամփն ու նրա թիմը նախընտրական արշավի հետագա ֆինանսավորման համար այժմ աշխատում են լրացուցիչ հովանավորներ գտնելու ուղղությամբ։

Ըստ NYT-ի աղբյուրի՝ Թրամփը մարտի 3-ի հանդիպման ժամանակ համախոհների ներկայությամբ գովաբանել էր Մասկին եւ հույս հայտնել է, որ նրա հետ առաջիկայում առանձին հանդիպում կանցկացնի։

Անհասկանալի է, թե արդյոք Մասկը նախատեսում է ֆինանսապես աջակցել Թրամփին, սակայն սոցցանցերում նրա վերջին գրառումները, ըստ The New York Times-ի, ցույց են տալիս, որ նա ընտրություններում Բայդենի պարտությունը չափազանց կարեւոր է համարում։ Մասկի մերձավորները հաստատել են, որ նա իսկապես ունի նման տեսակետներ։

2022 թվականի նոյեմբերի միջանկյալ ընտրություններից առաջ Մասկը քննադատել էր Բայդենին իր նախագահության տարիներին ԱՄՆ մուտք գործող միգրանտների ռեկորդային թվի համար եւ գրել, որ Դեմոկրատական ​​կուսակցության ներգաղթի քաղաքականությունը «սպառնում է հենց Ամերիկայի գոյությանը»։

Մասկի մերձավորներից մեկը The New York Times-ին նշել է, որ եթե գործարարն իսկապես աջակցի Թրամփին, ապա նման որոշման համար որոշիչ նշանակություն կունենա ներգաղթի հարցում նախկին նախագահի դիրքորոշումը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում նոր էջ է բացվել․ Աբդոլլահյան
հաջորդը
Բայդենն ու Թրամփը հաղթել են 15 նահանգներում անցկացված փրայմերիզներում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն