• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայդենն ու Թրամփը հաղթել են 15 նահանգներում անցկացված փրայմերիզներում

aliq 13:57 | 06.03.2024
aliq 13:57 | 06.03.2024
Դոնալդ Թրամփ, Ջո Բայդեն

ԱՄՆ-ում գործող նախագահ Ջո Բայդենը եւ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել են այսպես կոչված «սուպերերեքշաբթիի» փրայմերիզներում։

Ներկուսակցական ընտրությունները՝ փրայմերիզները անցկացվել էին երկրի 15 նահանգներում։ Հանրապետական ​​եւ Դեմոկրատական ​​կուսակցությունների կողմնակիցները քվեարկել են այն թեկնածուների օգտին, որոնց ցանկանում են տեսնել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։

Նախնական տվյալներով՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական ​​կուսակցության 15 նահանգներից 13-ում հաղթել է խոշոր տարբերությամբ։ Նրա մրցակիցը՝ Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ եւ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին, հաղթել է միայն մեկ նահանգում՝ Վերմոնտում:

Ալյասկայի քվեարկության արդյունքները հասանելի կլինեն ավելի ուշ:

Նախագահ Ջո Բայդենը, երկրորդ անգամ առաջադրվելով որպես Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու, ջախջախիչ հաղթանակներ է տարել բոլոր նահանգներում: Նա առաջադրման համար լուրջ մրցակիցներ չունի։

Միակ տարածքը, որտեղ Բայդենը պարտվել է իր մրցակից դեմոկրատ Ջեյսոն Փալմերին՝ Ամերիկյան Սամոան է։ Այս տարածքը նահանգ չէ, բայց ունի իրավունք ԱՄՆ նախագահական ընտրություններում քվերակությունների մասնակցության համար։

Մեկնաբանելով «սուպերերեքշաբթիի արդյունքները՝ Դոնալդ Թրամփը հանրապետականներին կոչ է արել միավորվել. «Մենք պետք է միավորվենք, եւ դա տեղի կունենա շատ արագ»։

Ջո Բայդենն էլ ընտրողներին կոչ է արել կանգնել ժողովրդավարության պաշտպանության համար։ «Ամերիկացիների յուրաքանչյուր սերնդի համար գալիս է մի պահ, երբ մենք պետք է տեր կանգնենք ժողովրդավարությանը: Տեր կանգնենք մեր անհատական ​​ազատություններին: Եկել է մեր պահը: Միասին մենք կհաղթենք», — ասել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել էր Կոլորադոյի դատարանի որոշումը, որով Դոնալդ Թրամփին արգելել էր առաջադրվել նախագահի պաշտոնում։ Սույն որոշումը կգործի ողջ երկրի տարածքում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը հույս ունի ընտրարշավի համար ֆինանսավորում ստանալ Մասկից․ The New York Times
հաջորդը
Սուրեն Պապիկյանը ուղեւորվել է Իրան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն