• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսաստանը հարվածել է Օդեսային, երբ քաղաքում հանդիպում էին Միցոտակիսը եւ Զելենսկին

aliq 11:58 | 07.03.2024
aliq 11:58 | 07.03.2024

Ռուսական բանակը հրթիռային հարձակում է իրականացրել Օդեսայի ուղղությամբ, այն ժամանակ, երբ քաղաքում ընթանում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը։

Օդեսայում օդային տագնապը հնչել է Կիեւի ժամանակով 10:41-ին, իսկ երեք րոպե անց հզոր պայթյուն է լսվել քաղաքում։

Հունական Protothema պարբերականը գրել է, որ հրթիռային հարվածի թիրախը հավանաբար Զելենսկու ավտոշարասյունն է եղել։

Պարբերականի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահը գտնվել է Միցոտակիսի գլխավորած հունական պատվիրակության գտնվելու վայրից 150 մետր հեռավորության վրա։

Հարվածի արդյուքնում Զելենսկին եւ Միցոտակիսը չեն տուժել։ Օդեսայի նավահանգստում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ տեսել է հրթիռի պայթյունը։

«Մենք այսօր տեսել ենք այդ հարվածը։ Տեսնում եք ում հետ գործ ունենք։ Նրանց համար միեւնույնն է թե ուր կհարվածեն։ Գիտեմ, որ այսօր զոհեր են եղել, բոլոր մանրամասները դեռ չգիտեմ, բայց գիտեմ, որ կան զոհեր եւ վիրավորներ»,-ասել է Զելենսկին։

Հունական պատվիրակության ներկայացուցիչները Protothema-ին տված մեկնաբանությունում հայտնել են, որ նրանցից ոչ ոք չի տուժել, իսկ երկրի վարչապետի անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով։

«Զելենսկին եւ նրա անձնակազմը մեզ ցույց տվեցին եւ բացատրեցին նավահանգստի կարեւորությունը։ Արդեն ամենավերջում լսեցինք մեզ շատ մոտ գտնվող ազդանշանների եւ պայթյունների ձայները։ Մենք չհասցրինք գնալ պաշտպանված վայր, դա շատ տպավորիչ փորձ էր»,-ասել է Միցոտակիսը։

Ավելի ուշ Ուկրաինայի Հարավային պաշտպանական ուժերի խոսնակ Նատալյա Գումենյուկը հայտարարել էր, որ այս հարձակումը կապված չի եղել Զելենսկու Օդեսա կատարած այցի հետ։

«Այո, Օդեսայի վրա հրթիռային հարված է հասցվել, հավանաբար բալիստիկ զենքով՝ հարվածելով նավահանգստի ենթակառուցվածքի շենքերից մեկին։ Բայց դա կապված չի եղել հստակ այցի հետ»,-նշել է խոսնակը։

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Օդեսայի նավահանգստի վրա հարձակումը՝ նշելով, որ հարձակման թիրախը եղել է արդյունաբերական նավահանգստի տարածքում գտնվող անգարը, որի մեջ «Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում էին հեռակառավարվող նավերի մարտական ​​կիրառմանը»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անհասկանալի Լավրովը
հաջորդը
Հայաստանի եւ Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն