• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանում լրագրողներ եւ քաղաքացիական ակտիվիստներ են ձերբակալվել

aliq 14:01 | 07.03.2024
aliq 14:01 | 07.03.2024

Ադրբեջանում ոստիկանները խուզարկություններ են իրականացրել Toplum.TV անկախ լրատվականի գրասենյակում, որի արդյուքնում ձերբակալվել է ինը աշխատակից։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով լրատվականի աշխատակիցներին։ Թե ինչն է դարձել Toplum.TV-ի խուզարկության եւ լրագրողների հետագա կալանավորման պատճառը, դեռ անհայտ է։

Ադրբեջանի ՆԳՆ-ն դեռ չի մեկնաբանել իրավիճակը, գրում է «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայությունը։

«Տեղի ունեցածը ողջամիտ բացատրություն չունի։ Կարծես թե երկիրը ցանկանում է իսպառ վերացնել անկախ լրատվամիջոցները, որպեսզի քննադատական ​​կարծիքների հարթակներ չմնան։ Մենք հանցագործության մեջ ներգրավված չենք եւ որեւէ անօրինական գործողություն չենք իրականացրել։ Հետեւաբար, տեղի ունեցողը իրավական բացատրություն չունի»,-Turan գործակալության փոխանցմամբ ասել է Toplum TV-ի գլխավոր խմբագիր Խադիջա Իսմայիլը։

Ըստ խմբագրության ու ականատեսների՝ խուզարկությունը լրատվականի գրասենյակում տեւել է շուրջ երկու ժամ, որից հետո անվտանգության ուժերը կնիքել են գրասենյակի դուռը։

«Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայությունը նշում է, որ անվտանգության ուժերը խուզարկել են նաեւ Toplum TV-ի լրագրող Ֆարիդ Իսմայիլովի տունը, որից հետո նա նույնպես բերման է ենթարկվել։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ բացի Իսմայիլովից ձերբակալվել է նաեւ քաղաքացիական ակտիվիստ Ակիֆ Ղուրբանովը։ Նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել։

Փաստաբանների պնդմամբ, նրանց մեղադրում են մաքսանենգության մեջ։

Toplum.TV անկախ լրատվականը հայտնի է մարդու իրավունքների եւ կոռուպցիայի մասին իր հրապարակումներով։ Այն եթեր է տրամադրում Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներին եւ քաղաքացիական ակտիվիստներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կրկին փակուղի են մտել Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները․ Reuters
հաջորդը
Արժեթղթեր գնելը կարող է ավանդից եկամտաբեր լինել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն