• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Չուլոչնու առաջին կին ինժեները

aliq 18:00 | 08.03.2024
aliq 18:00 | 08.03.2024
Սուսաննա Աստոյան

Սուսաննա Աստոյանը թեթեւ արդյունաբերության ոլորտում աշխատում է 55 տարուց ավելի։ Լենինականի (այժմ՝ Գյումրի) գուլպանասկեղենի արտադրամասում հայտնվեց 17 տարեկանում, երբ համալսարանի առաջին կուրսում էր։

Արտադրամասն անընդհատ զարգանում էր, ամեն օր ավելանում նոր տեսականիով, նոր տեխնոլոգիաներով եւ նոր մասնաճյուղեր հիմնելով։ «Աշխատում էինք հպարտությամբ, անընդհատ նոր բաներ մտածելով, նոր գյուտարարություններ անելով, ձեռքի աշխատանքը կրճատելով։ Ամեն ինչ անում էինք, որ ավելի լավը լիներ արտադրությունը, ավելի ժամանակակից, ավելի եկամտաբեր»,- ասում է Սուսաննա Աստոյանը։

Գործարանի զարգացման արագ ընթացքը կտրուկ ընդհատվեց։ 88-ի երկրաշարժը փոխեց ե՛ւ մարդկանց ճակատագիրը, ե՛ւ արտադրական ձեռնարկությունների հեռանկարը։

Գյումրի

տես նաեվԳյումրի․ ժամանակից հետ ու առաջ

Երկրաշարժից հետո նոր մասնաճյուղեր բացվեցին։ Կանգնուն մնացած մասնաշենքերի մեքենաները տեղափոխվեցին այնտեղ եւ տեղում արտադրություն կազմակերպվեց։

«Էդքան զոհերից, էդքան դաժանությունից հետո մենք փետրվարին արդեն առաջին արտադրանքը սկսեցինք Հացիկ գյուղում։ Էդպես էլ ասում էինք, երկրաշարժից հետո առաջին լույսը վառվեց գուլպայի ֆաբրիկայում, առաջին տաք ճաշը տրվեց գուլպայի ֆաբրիկայի ճաշարանում, առաջին մեքենայի ձայնը լսվեց այստեղ։ Մի շաբաթ անընդհատ կանգուն մնացած մասնաշենքերի լույսերը վառվում էին, որպեսզի քաղաքին ներշնչենք, որ քաղաքը կա, լրիվ կործանված չէ»,- հիշում է Սուսաննա Աստոյանը։

Սուսաննա Աստոյան

Սուսաննա Աստոյանը գուլպանասկեղենի արտադրամասում

Սուսաննան սկսել է գործողի աշակերտից, տարիներ շարունակ աշխատելով եւ նորարարական առաջարկներ անելով, ի վերջո դարձել արտադրամասի գլխավոր ինժեները։ Հիշում է, որ դժվարությամբ է համաձայնել, քանի որ առաջարկն անասպասելի էր եւ պարտավորեցնող։ Անգամ տնօրենն է եկել իրենց տուն եւ Սուսաննայի ամուսնուն խնդրել, որ համոզի կնոջը՝ ղեկավարի ժամանակի ամենահզոր արտադրությունը։

«Միշտ մտածել են, որ գլխավոր ինժեները պետք է անպայման տղամարդ լինի, էդ ժամանակի գլխավոր տնօրենը՝ Տոնոյան Սամվելը, որոշել էր իմ թեկնածությունը, շատ զարմացան մարդիկ, թե ջահել կինն էս ծանր գործն ինչպես պիտի կարողանա անել։ Դա նույնպես կարծրատիպ էր կոտրում, որովհետեւ ընդունված չէր, ռուս կին եղել էր, բայց հայ կին չէր եղել։ Եվ ընդհանրապես, որ պատմությունը ուսումնասիրեք կին գլխավոր ինժեներները եզակի են, երեւի թե չկան էլ, բայց փառք աստծո ստացվեց, աշխատեցի։ Մինչ օրս էլ աշխատում եմ, որ առողջությունս ների էլի կաշխատեմ, չեմ հոգնում աշխատանքից»,- պատմում է Սուսաննան։

Սուսաննա Աստոյան

Սուսաննայի այցեքարտը

42 տարի գուլպանասկեղենի արտադրամասում աշխատելուց հետո, 2011 թվին Սուսաննան տեղափոխվում է Լենտեքս ՍՊԸ։ Միջավայրը ծանոթ ու հարազատ էր, քանի որ այնտեղ էլ գուլպեղեն էր արտադրվում։

Սուսաննա Աստոյան

Սուսաննան Լենտեքսում

«Արտադրությունն ինքը իրենով շատ հետաքրքիր երեւույթ է, որովհետեւ հումքը՝ տարբեր տեխնոլոգիական պրոցեսներ անցնելով, դառնում է պատրաստի արտադրանք։ Մասնակցում են շատ տարբեր մարդիկ, ու շատ տարբեր մասնագետներ՝ գործողներ, կարողներ, ներկողներ, արդուկողներ, փաթեթավորող-տեսակավորող, պիտակավորող, զույգավորող. էդ բոլորի միջով անցնելով դառնում է պատրաստի արտադրանք եւ վաճառվում է»,- ասում է Սուսաննան։

Սուսաննա Աստոյան

Հոդված թերթում Սուսաննայի մասին

Սուսաննային չի հոգնեցնում արտադրամասի աղմուկն ու մեքենաների բարձր ձայնը, ասում է՝ դա բարիք ստեղծող մեքենայի երգ է։ «Եթե որպես աղմուկ լսես սարքերի ձայնը, բնականաբար, դժվարություն է, բայց որ մտածում ես դրանով բարիք ես ստեղծում, տնտեսություն է զարգանում, մարդիկ են աշխատում ու աշխատանքով ապահովվում, էդ աղմուկը շատ հաճելի է»։

Աստղիկ Հովհաննեսով

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Որ լույս լինի եւ բոլորն ուրախ լինեն
հաջորդը
Երեկն այսօր | մարտի 8-ը՝ անցած 11 տարում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն