• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի. Պուտին

aliq 13:58 | 13.03.2024
aliq 13:58 | 13.03.2024
Վլադիմիր Պուտին

Ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի, բայց ուկրաինական հակամարտության ժամանակ միջուկային զենք կիրառելու մտադրություն չի ունեցել։ Այս մասին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «РИА Новости» գործակալության նախագահ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի ժամանակ։

Կիսելյովը միջուկային պատերազմին պատրաստ լինելու մասին հարցրը հնչեցրել էր՝ վկայակոչելով արմատական ​​պահպանողական փիլիսոփա Ալեքսանդր Դուգինին, ով ուղղակիորեն կոչ է անում նախապատրաստվել գլոբալ բախմանը։

Պուտինը չի մեկնաբանել Դուգինի տեսակետները, սակայն ասել է, որ ռուսական բանակը պատրաստ է նման պատերազմի, իսկ նրա միջուկային ուժերը մշտապես գտնվում են բարձր պատրաստվածության մեջ։

«Ռազմատեխնիկական տեսանկյունից մենք, իհարկե, պատրաստ ենք։ Դրանք [միջուկային հրթիռները] մշտապես բարձր պատրաստվածության վիճակում են»,-նշել է Պուտինը:

Նա ռուսական միջուկային եռյակը նույնիսկ ավելի ժամանակակից է անվանել, քան ԱՄՆ-ինը:

ՌԴ նախագահը այս անգամ չի խոսել առաջինը միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին՝ նշելով, որ Ռուսաստանը նման քայլի կգնա, եթե ԱՄՆ-ն «սանձազերծի» միջուկային պատերազմ։ Նա նաեւ փաստացիորեն մերժեց Ռուսաստանում միջուկային փորձարկումներ իրականացնելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը չսկսի դրանք իրականացնել։

«Մենք ունենք մեր սեփական սկզբունքները։ Իսկ ինչի՞ մասին են դրանք խոսում։ Այն, որ մենք պատրաստ ենք օգտագործել զենք, ցանկացած զենք, այդ թվում՝ ձեր նշածները, եթե խոսքը գնում է ռուսական պետության գոյության մասին, մեր ինքնիշխանությանը եւ անկախությանը վնասելու մասին»,-ասել է ՌԴ նախագահը։

Հարցին, թե արդյո՞ք 2022 թվականի աշնանը ռուսական բանակի ձախողումների ֆոնին Ուկրաինայում մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառման պլաններ եղել են Պուտինը պատասխանել է, որ «նման անհրաժեշտություն երբեք չի եղել», քանի որ ճակատը չի փլուզվել, իսկ ռուսական զորքերը Խերսոնը լքել են ծրագրի համաձայն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով խորհրդական Լուիս Բոնոյին
հաջորդը
Մոսկվան կպարզաբանի ՀԱՊԿ-ի շուրջ Փաշինյանի հայտարարությունները․ Պեսկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն