• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | մարտի 15-ը՝ անցած 11 տարում

aliq 19:00 | 15.03.2024
aliq 19:00 | 15.03.2024
Մուհամադ Ռայիսի

Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռայիսին չի բացառում, որ Իրանը գազի վաճառքի նոր պայմաններ առաջարկի Հայաստանին:

2013Ազատության հրապարակում շուրջօրյա հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հովհաննիսյանը նրան ասում է, որ կդադարեցնի, եթե Սերժ Սարգսյանը գա հրապարակ ու հրաժարական տա: «Երկու կողմն էլ պետք է զիջումների գնա»,-զրույցից հետո ասում է ԱԺ նախագահը:

2014Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռայիսին չի բացառում, որ Իրանը գազի վաճառքի նոր պայմաններ առաջարկի Հայաստանին: «Դա կախված է բանակցություններից»,-զգուշորեն ասում է դեսպանը:

2015Ռուբեն ԳեւորգյանԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբոն) հայտարարում է, որ Ծառուկյանի հեռանալուց հետո ԲՀԿ-ից դուրս չի գա, բայց հասկանում է դուրս եկողներին: «Զավակը պիտի գնա ծնողի հետեւից, դա բարոյական է»,-ասում է ԲՀԿ-ական պատգամավորը:

2016Վլադիմիր ԳասպարյանՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության ժամանակ բացահայտում է, որ ոստիկանությունում կան մարդիկ, որոնք տեղեկություններ են փոխանցում քրեական աշխարհին: «Տականքը պետք է դուրս գա համազգեստի միջից, տականքը պետք է գնա»,-առանց անուն տալու ասում է ոստիկանապետը:

2017Ընդդիմադիր դառնալուց հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գլխի է ընկել, թե ինչպիսի իշխանության հետ գործ ունի ինքը ԱԺ ընտրություններից առաջ: «Հավ ու ձու գողացողին պատժում են, հանցագործներին՝ պաշտոններ են տալիս»,-ասում է ՊՆ նախկին նախարարը:

2018ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կեղծ է համարում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի ապրիլյան ընտրությունը իշխանափոխության առիթ դարձնելու ձգտումը: «Մինչեւ 2022 թվականը իշխանությունն ու ընդդիմությունն ընտրություններով ձեւավորված են»,-ասում է ԱԺ փոխնախագահը:

2019Վլադիմիր ԳասպարյանԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը համաձայն չէ ՀՀ դատական համակարգի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի տված գնահատականների հետ: «Դա պայմանավորված է նրանով, որ մենք դատաիրավական բարեփոխումների հարցում հետեւողական ենք, բայց միշտ չենք գնացել մինչեւ վերջ»,-այնուամենայնիվ ասում է Վլադիմիր Վարդանյանը:

2020Արսեն ԹորոսյանՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասնում է 28-ի: «Նաեւ ունենք լավ լուր: Մեր առաջին պացիենտի երկրորդ թեստը բացասական է, այսինքն` նա առողջացել է»,-ավետում է Արսեն Թորոսյանը:

2021Հայաստանի առաջին նախագահը հոդված է հրապարակում։ Տեր-Պետրոսյանը նշում է, որ ԱԺ-ն պետք է պահանջի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովումից հետո ապաստանի որեւէ այլ երկրում: «Վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»,-գրում է ՀԱԿ առաջնորդը:

2022Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը ԶԼՄ-ներին տեղեկացնում է, որ ադրբեջանցի զինվորականները 10 օր առաջ հինգ նոր վրաններ են խփել ու ամրացել Ներքին Հանդի վարչական տարածքում: «Հիմա եկել են, էնդեղ նստել են, ասում են` մերն ա»,-ավելացնում է գյուղապետը:

2023Հայկ ՄամիջանյանԸնդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարում է, որ Հայաստանը հետեւողականորեն փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ այն դեպքում, երբ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Մոսկվան է: «Ի՞նչ իրավունքով ես դու ամենօրյա ռեժիմով վատթարացնում հայ-ռուսական հարաբերությունները, որոնք հիմա գտնվում են, իմ խորին համոզմամբ, պատմական մինիմումի վրա»,-դժգոհում է ՀՀԿ-ական գործիչը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հաստատումը` անվտանգության երաշխավոր․ Բաքվի հռչակագիր
հաջորդը
Փաշինյանն իր մարզիչներին ապացուցում է, որ ինքն է լավագույն հող հանձնողը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն