• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀԱՄԱՍ-ն առաջարկել է իսրայելացի պատանդների եւ պաղեստինցի բանտարկյալների փոխանակաման ծրագիր

aliq 16:47 | 15.03.2024
aliq 16:47 | 15.03.2024

Գազայի հատվածում հնարավոր զինադադարի առաջին փուլում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն առաջարկել է ազատ արձակել պատանդառված իսրայելցի կանանց եւ երեխաներին՝ մինչեւ 1000 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ներկայացրած փաստաթղթին։

Իսրայելի հետ անուղղակի բանակցություններում ՀԱՄԱՍ-ի ներկայացրած առաջարկը ենթադրում է, որ առաջին փուլում, որպես Գազայի հատվածում հնարավոր զինադադարի մաս, շարժման ներկայացուցիչները կազատեն կանանց, երեխաներին, ծերերին եւ վիրավոր պատանդներին, որոնք պատանդ էին տարվել 2023-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ։

ՀԱՄԱՍ-ը նաեւ պատրաստակամություն է հայտնում ազատ արձակել իսրայելցի կին նորակոչիկներին։ Այս ամենի դիմաց Իսրայելը պետք է ազատ արձակի ​​բանտերում պահվող 700-ից 1000 պաղեստինցի բանտարկյալների։ Ընդ որում, թվարկված հանցագործների թվում կա 100 ցմահ ազատազրկման դատապարտված։

Առաջին փուլի ավարտից հետո ՀԱՄԱՍ-ն առաջարկում է համաձայնեցնել մշտական ​​հրադադարի հաստատման եւ Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերման ժամկետները։

ՀԱՄԱՍ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 14-ին միջնորդներին  ներկայացրել է Գազայի հատվածում զինադադար հաստատելու ապագա համաձայնագրի իր տեսլականը։ ՀԱՄԱՍ-ի առաջ էր քաշած պայմանների թվում էր Գազայից իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերումը,  մարդասիրական օգնության մատակարարումը եւ տեղահանվածների մշտական ​​բնակության վայրեր վերադարձը։ Ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի պահանջներն անիրատեսական են։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ալիեւն ու Ռաիսին կհանդիպեն Խուդաֆերինի կամրջի մոտ
հաջորդը
Ադրբեջանը վճռական է խաղաղության գործընթացն առաջ մղելու հարցում․ Բայրամով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն