• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հունգարիան նոր խոչնդոտներ է հարուցում ԵՄ-ից Ուկրաինային աջակցելու հարցում․ Deutsche Welle

aliq 13:42 | 21.03.2024
aliq 13:42 | 21.03.2024
Ukraine & EU flags

Բրյուսելում մարտի 21-ին մեկնարկվող գագաթնաժողովում Եվրամիության առաջնորդները կքննարկեն ռուսական սառեցված ֆինանսական ակտիվներից միլիարդավոր եվրոների շահույթն Ուկրաինայի համար զենք գնելուն ուղղելու ծրագիրը:

Սակայն այն դժվար թե հաստատում ստանա կրկին Հունգարիայի դիրքորոշման պատճառով։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում կատարելով հարցին ծանոթ բարձրաստիճան դիվանագետից ստացված տեղեկատվությանը։

Աղբյուրն ընդգծել է, որ ԵՄ անդամ երկրների մեծ մասը ընդհանուր ըմբռնում ունի, որ բռնագրավված միջոցները պետք է ուղղվեն Ուկրաինայի զինված ուժերի համար զենք եւ զինամթերք գնելուն։

«Այժմ Ուկրաինային ավելի շատ գումար է պետք զենքի, բայց ցավոք, ոչ վերակառուցման համար։ Եվ մենք ձգտում ենք անել ամեն ինչ՝ Ուկրաինայում հետագա ավերածություններից խուսափելու համար»,-նշել է աղբյուրը։

Բուդապեշտն էլ պնդում է, որ Ռուսաստանից բռնագրավված գումարը կարող է տրմադրվել ցանկացած գործունեության համար, բայց ոչ Ուկրաինայի Զինված ուժերին զենք մատակարարելուն։

Reuters գործակալությունը նույնպես ենթադրում է, որ ռուսական ակտիվներից ստացված եկամուտների օգտագործման վերաբերյալ վերջնական որոշում չի ընդունվի։ Հռչակագրի նախագծում ասվում է, որ առաջնորդները պայմանավորվել են հետագայում քննարկել հարցը, ներառյալ դրանց հնարավոր օգտագործումը Ուկրաինային զինելու համար:

Եվրահանձնաժողովի առաջարկության մեջ ասվում է, որ ռուսական սառեցված ակտիվներից ստացված հասույթի 90 % պետք է ուղղվի Ուկրաինայի զինված ուժերի համար զենք գնելուն։

Գագաթնաժողովի օրակարգի երկրորդ «վիճահարույց հարցը», ըստ Deutsche Welle-ի աղբյուրի, կլինի ԵՄ ընդլայնման հարցի քննարկումը։

Այն կապված է Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների հետ։ Ըստ զրուցակիցի կան «անդամ երկրներ, որոնք դեմ են ԵՄ-ում Բելգիայի նախագահության ներքո Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ բանակցությունների բացմանը»։ Թե որոնք են այդ անդամ երկները, աղբյուրը չի հստակեցրել։

Deutsche Welle-ն գրում է, որ ԵՄ-ում Բելգիայի նախագահությունը կտեւի մինչեւ հուլիսի 1-ը, որից հետո այն կստանձնի Հունգարիան։

ԵՄ դեկտեմբերյան գագաթնաժողովի ժամանակ, որտեղ որոշում էր կայացվել բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չէր մասնակցել այդ որոշման քվերակությանը, քանի որ դուրս էր եկել «սուրճ խմելու»։

Դրանից հետո նա հայտարարել էր, որ Բուդապեշտը կխոչընդոտի ապագա բանակցությունները։

Զրուցակիցն անդրադառնալով այս հարցին ընդգծել է, որ «նույնիսկ հենց հունգարական նախագահության համար ավելի լավ կլինի, եթե հունիսին լուծվի Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների հարցը»։

Հարցին, թե արդյո՞ք ԵՄ առաջնորդները քննարկում են եվրոպական արժեքների սկզբունքներին չհամապատասխանելու հիմքով Հունգարիային նախագահությունից զրկելու հարցը, դիվանագետը պատասխանել է, որ «ներկա պահին դա քննարկման առարկա չէ»։

«Մենք այս մասին խոսում էինք փետրվարից առաջ (փետրվարի 1-ին ԵՄ հատուկ գագաթնաժողովը միաձայն աջակցեց Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության հատկացմանը, ինչին Հունգարիան կրկին դեմ էր): Սակայն դա այժմ չի քննարկվում։ Հունգարիան նախագահելու է ԵՄ-ում»,-ասել է գերմանական լրատվականի դիվանագիտական աղբյուրը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելը ձգտում է ՀԱՄԱՍ-ի հետ կապ չունեցողներին ներառել Գազայի կառավարման մեջ․WSJ
հաջորդը
Արարատ Միրզոյանը կուղեւորվի Ուրուգվայ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն