• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Արեւմուտքն Անդրկովկասում կա ու չկա

aliq 19:00 | 25.03.2024
aliq 19:00 | 25.03.2024
մեջբերում Արմեն Մկրտչյանից

Անդրկովկասի համար ծավալվող պայքարը հիմնականում դիտարկվում է որպես Ռուսաստանի ու Արեւմուտքի պայքար, սակայն դա այնքան էլ ճիշտ չէ:

Մեր տարածաշրջանում կան երեք տերություններ, որոնք կարող են վերցնել Անդրկովկասի բանալիները։ Խոսքը Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասին է: Վերջինիս հնարավորությունները մյուս երկուսի համեմատ ավելի սակավ են:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը իր հարցազրույցներից մեկում ոչ բառացի ասում էր, որ Ռուսաստանը՝ որպես այդպիսին, դուրս է եկել տարածաշրջանից՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանն այստեղ այլեւս միայնակ չի որոշում տարածաշրջանային հարցերը:

Իսկ ԵՄ Հարավային Կովկասի ու Վրաստանի հարցերով պատասխանատու Տոյվո Կլաարը վերջերս ոչ պատահականորեն նշեց Թուրքիայի տարածաշրջանային առաջնորդության կարեւորությունը՝ ակնարկելով, որ Ռուսաստանից հետո Անդրկովկասի տրանսպորտային, տնտեսական, էներգետիկ եւ այլ ոլորտների վրա ազդեցություն կարող է հաստատել Թուրքիան:

Արեւմտյան բազում տեսաբաններ ու նշանավոր գործիչներ, օրինակ՝ Զբիգնեւ Բժեզինսկին, պնդել են, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի խարիսխն է տարածաշրջանում՝ ի հակակշիռ Ռուսաստանի:

Եթե հետեւենք վերջին զարգացումներին, հասկանանք, թե ովքեր են տարածաշրջանում կենսունակ խաղացողներ, ինչպես նաեւ խորանանք պատմության մեջ, կհասկանանք, որ արեւմտյան ազդեցության հաստատման շղարշով սկսվելու է Թուրքիայի ազդեցության շրջանը, եթե Ռուսաստանը պարտվի:

Ասածս այն է, որ Փաշինյանը ե՛ւ Արեւմուտքին, ե՛ւ Ռուսաստանին պարտք է իր կառավարման համար եւ հիմա գիտակցաբար կամ անգիտակցաբար որդեգրել է հակառուսականության կուրս, սակայն Ռուսաստանի նկատմամբ նա այնպիսի քայլեր չի արել, որոնցից հետդարձ չկա:

Ռուսաստանն այս պահին օգտվում է Փաշինյանի վարքագծից, որ հետո, վերջինիս արտաքին քաղաքականության արդյունքում, հիմքեր ունենա ավելի թույլ Հայաստանի մոտ հանդես գալու որպես «փրկիչ»:

Ռուսաստանն իր ազդեցությունը կկարողանա մեծացնել Հայաստանում, սակայն ստիպված է լինելու հաշվի նստել Թուրքիայի ու Իրանի հետ: Իսկ Ուկրաինայում պարտվելու դեպքում, տարածաշրջանում տեղը զիջելու է Թուրքիային։ Մինչդեռ փաշինյանամերձ փորձագիտական հանրությունը՝ շարունակում է Ռուսաստանին ներկայացնել որպես տարածաշրջանային «բոբո»։

Ներկայիս գործընթացների վերաբերյալ փորձագետների վերաբերմունքը կոգնիտիվ դիսոնանսի արդյունքն է, իրական քաղաքականության մեջ ամեն ինչ ավելի ռիսկային եւ վտանգավոր է:

Ռուսաստանի վիճակը հիմա ավելի լավ է, քան Ուկրաինա ներխուժելիս, եւ Հայաստանը պետք է հաշվի նստի դրա հետ, որպեսզի չդառնա նոր Ուկրաինա:

Նման անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը կարող էր օրինակ առնել հետխորհրդային տարածքի գործընկերներ Վրաստանի ու Ղազախստանի ճկուն արտաքին քաղաքականությունից, ոչ թե դիմել հակառուսական էժան քարոզչության:

Ռուսաստան-Արեւմուտք հավասարակշռության հարցը նոր չէ։ Դրա մասին մասին ժամանակին գրել է Հովհաննես Քաջազնունին։ Այն վերնագրված է «Բաց նամակ Z-ին. Թուրքիա թե՞ Ռուսաստան» եւ ուղղված է Սիմոն Վրացյանին։

«…Ու՞մ հետ կարող է դաշնակցել Անդրկովկասը՝ իբրեւ պետական մի ամբողջություն:

Թուրքիայի կամ Ռուսաստանի՝ երրորդը չկա ասպարեզում:

Մեծ պատերազմից անմիջապես հետո, երբ չարաչար պարտված էին թե՛ Թուրքիան եւ թե՛ Ռուսաստանը, հայերը խանդավառ հույսեր ունին դրած Արեւմտյան Եվրոպայի (հատկապես հաղթական Անգլիայի) եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա:

«Մանդատների» ու «մանդատեորների» շրջանն էր այն շրջանը:

Իրականությունը ցույց տվեց, սակայն, թե որքան ցնորամիտ էին եղել հույսերը: Շատ դռներ բախեցինք, շատ շեմքեր մաշեցինք, բայց Արեւմուտքից չեկավ «մանդատեորը» մեր երկիրը փրկելու, մեր նորածին պետությանը թեւ տալու…»:

Արմեն Մկրտչյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների պատճառով ՌԴ նավթավերամշակման տեմպերը կկրճատվեն․ Reuters
հաջորդը
Չգիտես՝ ինչ անել, ակադեմիական քաղաք կառուցիր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն