• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գուտերեշը կրկին դատապարտել է Իսրայելի գործողությունները

aliq 15:08 | 25.03.2024
aliq 15:08 | 25.03.2024
Անտոնիո Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Գազայի հատվածի հյուսիս հումանիտար ավտոշարասյունների մուտքը դադարեցնելու մասին Իսրայելի կառավարության որոշումը: Այս մասին նա հայտարարել է Ամմանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադիի հետ հանդիպումից հետո, որը հեռարձակել է Al Jazeera-ն։

«Իսրայելի այս որոշումը լիովին անընդունելի է այն ժամանակ, երբ խաղաղ բնակչությունը սննդի եւ մարդասիրական օգնության խիստ կարիք ունի։ Պաղեստինի ժողովրդի կոլեկտիվ պատիժը արդարացում չունի»,-հայտարարել է Գուտերեշը։

Նշենք, որ մարտի 24-ին Մերձավոր Արեւելքում պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքի ՄԱԿ գործակալության (UNRWA) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին հայտարարել էր, որ Իսրայելի իշխանությունները այլեւս թույլ չեն տա մարդասիրական ավտոշարասյունների մուտքը Գազայի հյուսիսային հատված։ Նրա խոսքով՝ «Իսրայելի իշխանությունները տեղեկացրել են ՄԱԿ-ին, որ այլեւս չեն համաձայնեցնելու UNRWA-ի պարենային ավտոշարասյունների մուտքը շրջանի հյուսիս»։

Ասուլիսի ժամանակ ՄԱԿ գլխավոր քարտուղարը նաեւ հորդորել է դադարեցնել կրակը Գազայի հատվածումը, որը գնալով ավելի շատ երկրներ են սկսել պահանջել․ «Կրակը պետք է դադարեցվի։ Մեր այս կոչը սկզբում հարաբերականորեն միակն էր, բայց այժմ մենք տեսնում ենք, որ դրան միացող միջազգային հանրության դերակատարների թիվը գնալով աճում է։ Աճում է նաև միջազգային այն դերակատարների թիվը, որոնք վստահ են, որ Ռաֆահում իրականացված ցանկացած ցամաքային գործողություն մարդասիրական աղետի կհանգեցնի»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում. Մակրոն
հաջորդը
Նախագահ Խաչատուրյանը այցելել է ՌԴ դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելու համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն