• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Քննարկվել է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացի ակտիվացումը․ Փաշինյան

aliq 16:09 | 25.03.2024
aliq 16:09 | 25.03.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երեւանում քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները։ Այս մասին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը։

Ընդգծելով Թբիլիսիում հոկտեմբերի 26-ին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրված ռազմավարական համագործակցության մասին հռչակագրի դրույթների իրագործման գործնական քայլերի անհրաժեշտությունը ՀՀ վարչապետը ասել է․ «Ուզում եմ ընդգծել, որ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության անվերապահ ճանաչումը։ Այսօր քննարկել ենք Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները։ Վրաստանի հետ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը  ռազմավարական կարեւորություն ունի ոչ միայն մեր երկրների երկկողմ հարաբերությունների, այլեւ տարածաշրջանում կայունության ու փոխշահավետ համագործակցություն ապահովելու տեսակետից»։

Վարչապետը ընդգծել է, որ Հայաստանը «սատարել եւ սատարում է» ԵՄ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտումներին։

Փաշինյանը նաեւ հավելել է, որ Կոբախիձեին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված զարգացումները։

«Հանդիպման ընթացքում գործընկերոջս եմ ներկայացրել տարածաշրջանային գործընթացնրի վերաբերյալ մեր ընկալումներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման զարգացումների ընթացիկ վիճակը։ Վերահաստատել եմ, որ Հայաստանը ստանձնում է  տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու  իր բաժին պատասխանատվությունը։ Ակնկալում ենք, որ նույնպիսի մոտեցում կցուցաբերեն նաեւ մյուս դերակատարները։ Ընդգծել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է առաջ շարժվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում  արդեն հայտնի  երեք սկզբունքների հիման վրա»,-նշել է Փաշինյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանը առանց վերապահումների աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Կոբախիձե
հաջորդը
ԵՄ-ն ապացույց չունի «Crocus»-ի ահաբեկչության հետ Ուկրաինայի կապերի մասին․ Ստանո

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն