• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՄԱԿ ԱԽ բանաձեւը նոր հակասություններ է առաջացրել Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջեւ

aliq 12:18 | 26.03.2024
aliq 12:18 | 26.03.2024

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 25-ին ընդունեց Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցում պահանջող երկար սպասված բանաձեւը։

Ընդունված բանաձեւով ՄԱԿ-ը պահանջում է հակամարտության կողմ Իսրայելից եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ից անհապաղ դադարեցնել կրակը մուսուլմանների սուրբ Ռամադան ամսվա ընթացքում (այս տարի մարտի 10-ից ապրիլի 9-ը) եւ ապահովել մարդասիրական օգնության անխոչընդոտ մատակարարումը շրջանի բնակչությանը։ Փաստաթուղթը նաեւ պահանջում է անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել կողմից իսրայելացի պատանդներին։

Բանաձեւը պատրաստել են Անվտանգության խորհրդի տասը անդամներ, որը վերջնական ձեւով ներկայացրել է Մոզամբիկը։ Ռուսաստանը փորձել է տեքստում ավելացնել «մշտական» զինադադարի պահանջ, սակայն նման առաջարկը մերժվել է։ ԱՄՆ-ն, որը հակամարտության սկզբից ի վեր երեք անգամ օգտագործել է վետոյի իրավունքը նմանատիպ բանաձեւերի շուրջ քննարկումներում, այս անգամ ձեռնպահ է մնացել քվեարկությունից։

ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւի նախորդ տարբերակն արգելափաել էին Ռուսաստանը եւ Չինաստանը։

Բանաձեւի ընդունումից հետո հայտնի դարձավ, որ իսրայելական կողմը չեղարկել է իր պատվիրակության ծրագրված այցը Սպիտակ տուն։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ն «փոխել է իր դիրքորոշումը ՄԱԿ-ում»։ Նրա խոսքով ընդամենը մի քանի օր առաջ ամերիկյան առաքելությունը Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորությունն ավելի խիստ կապել էր իսրայելցի պատանդների պարտադիր ազատ արձակման հետ։

Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին ի պատասխան նշել էր, որ Միացյալ Նահանգները վրդովված է Վաշինգտոն այցը չեղարկելու Իսրայելի որոշումից, որի ընթացքում պետք է քննարկվեին Գազայի հատվածի հարավային Ռաֆահում ռազմական գործողության մասին Իսրայելի պաշտպանության բանակի պլանները։ Նա վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները չի փոխել իր դիրքորոշումը եւ շարունակում է պնդել պատանդների ազատ արձակման եւ հատվածում հումանիտար ճգնաժամի լուծման վրա։

Արդեն այսօր՝ մարտի 26-ին Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն՝ արձագանքելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին  X-ի իր էջում գրել էր․  «Իսրայելը չի դադարեցնի կրակը Գազայում։ Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ին եւ կշարունակենք պայքարը մինչեւ առեւանգվածներից վերջինի տուն վերադարձը»։

מדינת ישראל לא תנצור את האש. נשמיד את חמאס ונמשיך להילחם עד שאחרון החטופים ישוב הביתה.

— ישראל כ”ץ Israel Katz (@Israel_katz) March 25, 2024

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տոյվո Կլաարը «չի կարող ձերբազատվել իր կողմնակալությունից»․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
հաջորդը
Արարատ Միրզոյանը հանդիպել է Արգենտինացի գործընկերոջ հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն