• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսաստանը վերսկսել է նավթի մատակարարումները Հյուսիսային Կորեա, չնայած ՄԱԿ պատժամիջոցներին

aliq 15:06 | 26.03.2024
aliq 15:06 | 26.03.2024
Կիմ Չեն Ըն, Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը վերսկսել է նավթի ուղիղ մատակարարումները Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն (Հյուսիսային Կորեա)՝ ի հեճուկս ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցների, որը փաստացի անարդյունավետ է, գրում է Financial Times-ը։

2024 թվականի մարտին նավթամթերք տեղափոխող հյուսիսկորեական առնվազն հինգ տանկեր լքել են Հեռավոր Արեւելքի Վոստոչնի նավահանգիստը, պարզաբանում է պարբերականը՝ վկայակոչելով բրիտանական Royal United Services Institute-ի հրապարակած արբանյակային պատկերներին։

Հյուսիսային Կորեա նավթի մատակարարումները, որոնք վերսկսվել են մարտի 7-ին, 2017 թվականից ի վեր առաջին փաստագրված ուղիղ ծովային առաքումներն են Ռուսաստանի Դաշնությունից։  Այդ տարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սահմանափակումներ էր դրել Հյուսիսային Կորեա հում նավթի մատակարարումների վրա՝  ի պատասխան միջուկային զենքի փորձարկումների:

«Նավթի այս մատակարարումները լայնածավալ հարձակում են պատժամիջոցների ռեժիմի վրա, որն այժմ գտնվում է փլուզման եզրին», — պարբերականին ասել է Հյու Գրիֆիթսը, ով Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները վերահսկող ՄԱԿ-ի թիմի նախկին համակարգողն է:

2024 թվականի փետրվարին The New York Times-ը գրել էր, որ ռուսական իշխանություններն ապաարգելափակել են Հյուսիսային Կորեայի որոշ ակտիվներ եւ ԿԺԴՀ-ին թույլ են տվել մուտք գործել միջազգային բանկային համակարգ: Դա ըստ պարբերականի տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան զենք էր փոխանցել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմի համար։

2023 թվականի հոկտեմբերին Reuters-ը, վկայակոչելով ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին, հայտնել է, որ Հյուսիսային Կորեան ավելի քան 1000 կոնտեյներ ռազմական տեխնիկա եւ զինամթերք է փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի համար: ԱՄՆ իշխանությունները եւ որոշ ամերիկացի փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանն արդեն սկսել է օգտագործել ԿԺԴՀ-ից ստացված բալիստիկ հրթիռները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հետ դա՛րձ, քայլով մարշ
հաջորդը
Պատրուշեւը կարծում է, որ «Crocus»-ի ահաբեկչության մեջ ներգրավված է Ուկրաինան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն