• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ժամանակն է որպեսզի ԵՄ-ն Հայաստանին իրատեսական աջակցություն ցուցաբերի․ զեկույց

aliq 14:50 | 27.03.2024
aliq 14:50 | 27.03.2024
Anders Fogh Rasmussen

Այժմ իրական ժամանակն է որպեսզի ԵՄ-ն Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար համարձակ եւ էական քայլեր ձեռնարկի։ Այս մասին ասվում է Դանիայի նախկին վարչապետ եւ ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարած «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խումբի մարտի 27-ին հրապարակված զեկույցում։

«Արմենպրեսի» փոխանցմամբ զեկույցում նշվում է, որ Եվրոպական Միությունը նախկինում դժկամությամբ է վերաբերվել անվտանգության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանն այն պատճառով, որ կազմակերպությունը միջնորդական դեր պահպանելու ցանկություն է ունեցել, սակայն Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը ցույց է տվել, որ Բաքուն այդքան էլ շահագրգռված չէ խնդիրների՝ բանակցային կարգավորմամբ: Ընդհակառակը, Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը միայն ամրապնդել է այն միտքը, որ նա կրկին կարող է դիմել ռազմական տարբերակի, ուստի ԵՄ-ն պետք է վերակողմնորոշի իր ներգրավվածությունը տարածաշրջանում, որպեսզի  միջնորդելու փոխարեն փորձի ուժեղացնել Հայաստանի դիմադրողականությունը՝ կանխելու մեկ ուրիշ պատերազմ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն կա ուժեղացնել Եվրամիության եւ Հայաստանի միջեւ համագործակցությունն անվտանգության ոլորտում ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։

Հեղինակները ընդգծում են․ ԵՄ-ն պետք է Հայաստանին առաջարկի աստիճանական, բայց որոշակի ճանապարհային քարտեզ՝ դեպի ընդլայնված հարաբերություններ: Սա ներառում է Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելը։ Նման առաջարկը պետք է պաշտպանված լինի իրական, բովանդակային աջակցությամբ։

Զեկույցի տեքստում նշվում է, որ Ադրբեջանի կողմից դեռեւս 2021 եւ 2022 թվականների հարձակման հետեւանքով Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածք գտնվում է օկուպացիայի տակ, ինչն ուղղակի վտանգ է ներկայացնում ՀՀ ինքնիշխանության համար, իսկ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին՝ զեկույցում ասվում է, որ դրանով Բաքուն Երեւանի դեմ հետագա հարձակման համար փորձում է տեղեկատվական դաշտ ապահովել։

Մատնանշվում է նաեւ նախագահ Ալիեւի սպառնալիքներն՝ ուղղված ՀՀ մայրաքաղաք Երեւանին, որի նկատմամբ եւս Ադրբեջանը չի թաքցնում իր հավակնությունները։ Միեւնույն ժամանակ, նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի տարածքով ցամաքային միջանցք պահանջել, որը չստանալու դեպքում սպառնում է ռազմական ուժ կիրառել՝ օկուպացնելու համար ՀՀ Սյունիքի մարզը։

Տեքստում ընդգծվում է, որ Թուրքիան եւս կարող է իր մասնակցությունն ունենալ, հավանական ագրեսիայի մեջ, քանզի շարունակում է սերտորեն կապված լինել Ադրբեջանի հետ։

Ընդգծվում է, որ նման համատեքստում, անհրաժեշտ է ավելացնել ռազմական օգնությունը ԵՄ անդամ երկրներից, ինչը կարեւոր քայլ կլինի, որպեսզի Հայաստանն ավելացնի իր պաշտպանական կարողությունները եւ կարողանա դիմագրավել Ադրբեջանի հարձակումներին։

Խոսքը վերաբերում է ինչպես համատեղ վարժանքներին ու զորավարժություններին, այնպես էլ եվրոպական երկրների հետ ռազմական հարաբերությունների սերտացմանը։ Այս քայլով Եվրոպական Միությունը նաեւ կարեւոր ազդակ կուղարկի Բաքվին եւ Անկարային։ Այս համատեքստում զեկույցի համահեղինակները կարեւորում են նաեւ ՀՀ զինված ուժերի բարեփոխումը եւ արդիականացումը՝ հավելելով, որ Հայաստանը նաեւ ժամանակակից արեւմտյան տեխնիկայի կարիք ունի։

Անդրադառնալով նաեւ Հայաստանի անդամակցությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ հեղինակները նշում են, որ այն քիչ արժեք ունի Հայաստանի համար անվտանգության առումով, քանի որ Ադրբեջանի իրականացրած հարձակումներից հետո այն աչքի չի ընկել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունների կատարմամբ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆրանսիայի դեսպանը խորհրդարանական պատվիրակության հետ այցելել է ԵՄ առաքելության գրասենյակ
հաջորդը
Իսրայելական բանակը «ջախջախել է» ՀԱՄԱՍ-ի մեծ մասը․ The Washington Post

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն