• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Crocus»-ի ահաբեկչության մասին Մոսկվան տեղեկացված է եղել դեռ փետրվարի 15-ից․ Բուդանով

aliq 14:46 | 28.03.2024
aliq 14:46 | 28.03.2024

Ռուսական հետախուզական ծառայությունները նախապես գիտեին Crocus City Hall համերգասրահում սպասվող ահաբեկչության մասին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) ղեկավար Կիրիլ Բուդանովը։

«Նախապատրաստական ​​աշխատանքների մասին Ռուսաստանը տեղեկացված եղել առնվազն 2024 թվականի փետրվարի 15-ից։ Ավելին ասեմ, այդ տեղեկատվությունը փոխանցվել է Սիրիայում գործող հետախուզական խմբավորման վարչությունից: Այնտեղից այն փոխանցվել է Մոսկվա»,- ասել է Բուդանովը «Ռազմավարական հաղորդակցությունների երրորդ միջազգային ֆորումի» ընթացքում ունեցած ելույթի ժամանակ։

ԳՀՎ ղեկավարի խոսքով Կրեմլը նաեւ տեղեկացված է եղել, թե որտեղ եւ որ երկու երկրների միջոցով են զինյալները ժամանելու Ռուսաստան։

«Ինչու են նրանք թույլատրել, որ դա տեղի ունենար, կան մի քանի տարբերակներ: Առաջինը, իրենց սովորության համաձայն, կռիվն է այսպես կոչված «աշտարակների» միջեւ՝ մի քանի պաշտոնյաների այժմ հեռացնելու համար։ Մյուս տարբերակն էլ այն է, որ նրանք իրականում թերագնահատել են այն, ինչ պետք է տեղի ունենար: Նրանք կարծում էին, որ դա ավելի շատ տեղային ձեւ կունենա եւ ուզում էին ամեն ինչում մեղադրել Ուկրաինային»,-ասել է Բուդանովը։

Խոսելով «ուկրաինական հետքի» մասին, որը Կրեմլը փնտրում է ահաբեկչության մեջ՝ ռազմական հետախուզության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի իշխանություններն արդեն երեք անգամ փոխել են «Crocus» -ում տեղի ունեցածի վարկածները։

«Բացատրություններ հնչեցին [ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ] Պատրուշեւից եւ [ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր] Բորտնիկովից, ովքեր անձամբ ինձ մեղադրելով պնդում էին, որ Ուկրաինան արել է այս ամենը։ Սա հիմարություն է: Ի դեպ, շոշափելով այս ցավոտ թեման, թեեւ սա թշնամի երկիր է, այնուամենայնիվ ես սկզբունքորեն հավանություն չեմ տալիս խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական գործողություններին»,-ասել է Ուկրաինայի ԳՀՎ ղեկավարը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է Ստեփանակերտի հայ բնակիչների հետ
հաջորդը
ԱՄՆ-ն Ռուսաստանին չի փոխանցել «Crocus»-ի ահաբեկչության ծրագրերի մասին ամբողջական տվյալները․ The New York Times

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն