• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նեթանյահուն Գազայի հարցով պատվիրակություն կուղարկի Վաշինգտոն

aliq 15:57 | 28.03.2024
aliq 15:57 | 28.03.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ռազմական կաբինետի անդամներին հայտարարել է, որ իսրայելական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կմեկնի Վաշինգտոն: Այս մասին հայտնում է Yedioth Ahronoth թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ պատվիրակության անդամները ամերիկացի գործընկերների հետ կքննարկեն Ռաֆահում Իսրայելի հնարավոր գործողությունների հարցը։

Իսրայելի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել պատվիրակություն ուղարկելու մասին տեղեկությունը։

Մարտի 19-ին թերթը հայտնել էր, որ Նեթանյահուն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խնդրանքով, Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերին եւ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբիին կուղարկի Վաշինգտոն՝ Գազայի հարավային Ռաֆահ քաղաքում սպասվող ռազմական գործողության հետ կապված հարցերը քննարկելու համար։

Սակայն, մարտի 25-ին, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը ընդունեց Գազայի հատվածում Ռամադան ամսին կրակի անհապաղ դադարեցման մասին բանաձեւը, որը հնարավոր էր եղել ԱՄՆ-ի կողմից վետո չդնելուց հետո, Նեթանյահուն հայտարարեց, որ չեղարկել է իսրայելական պատվիրակության Վաշինգտոն ուղարկելու մասին որոշումը։

Մարտի 27-ին Նեթանյահուն հայտարարեց, որ Գազայի հարցով պատվիրակություն չուղարկելու իր որոշումը ազդանշան է պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժմանը, որ Իսրայելը չի ​​ենթարկվի «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճնշումներին»։

Իսրայելի վարչապետի խոսքերով, ԱՄՆ դիրքորոշումը «ոգեշնչել է ՀԱՄԱՍ-ին կոշտ դիրքորոշում ընդունել [բանակցություններում] եւ հավատալ, որ միջազգային ճնշումը թույլ չի տա Իսրայելին ազատ արձակել պատանդներին եւ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ն Ռուսաստանին չի փոխանցել «Crocus»-ի ահաբեկչության ծրագրերի մասին ամբողջական տվյալները․ The New York Times
հաջորդը
Գազայում սպանված պաղեստինցիների թիվը գերազանցել է 32,5 հազարը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն