• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բրյուսելում ուշադրության կենտրոնում կլինի Հայաստանի տնտեսության կայունությունը. Ստանոն

aliq 15:12 | 29.03.2024
aliq 15:12 | 29.03.2024
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանո

ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների այն պնդումները, թե ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպմանը քննարկվելու է Երեւանին «անվտանգության երաշխիքների» տրամադրման հետ կապված հարցեր։

«Ճիշտ չէ, որ հանդիպումը նվիրված է լինելու «անվտանգության երաշխիքներին»։ Այն ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից բացի այլ հարցեր չի շոշափելու։ Այսինքն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության  բանակցություննեի հետ կապված հարցեր չեն քննարկվելու։ Ուշադրության կենտրոնում են լինելու Հայաստանի տնտեսության կայունությունը եւ այդ երկրի հետ երկկողմ համագործակցությունը»,-ասել է Ստանոն։

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը կիսում են Հայաստանի ու տարածաշրջանի կայուն, խաղաղ, անվտանգ եւ բարգավաճ ապագային աջակցելու հանձնառությունը։ Ստանոյի խոսքերով հանդիպումը հնարավորություն է Հայաստանի հետ քննարկելու համագործակցության խորացումը՝ տնտեսության ամրապնդման նպատակով, որի հիմքը կազմելու է ԵՄ-Հայաստան երկկողմ գործընկերությունը:

«Կայուն Հայաստան նշանակում է կայուն Հարավային Կովկաս։ Մեր ջանքերն ուղղված չեն որեւէ մեկի դեմ, այլ ուղղված են ողջ տարածաշրջանի կայունությանը եւ նրա շահերին»,-ասել է Ստանոն։

Հիշեցնենք, որ այսօր նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն էր ընդգծել, որ հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա եւ չի ներառելու այլ հարցեր։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանցիների 95 %-ը հավատում է, որ 8 գյուղերը «ազատագրվելու» են մոտ ապագայում
հաջորդը
Վահագնիում վերականգնողական կենտրոն է կառուցվում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն