• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խարկովի վրա նոր հարձակումը կարող է ճակատագրական լինել ռուսական բանակի համար․ Սիրսկի

aliq 16:10 | 29.03.2024
aliq 16:10 | 29.03.2024

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին «Ուկրինֆորմ» լրատվականին տված հարցազրույցում մեկնաբանել է Խարկովի ուղղությամբ ռուսական զորքերի հավանական հարձակման նախապատրաստման մասին շրջանառվող լուրերը։

«Մենք չենք կարող անտեսել հակառակորդի հարձակողական գործողությունների նախապատրաստման մասին որեւէ տեղեկություն, հետեւաբար ձեռնարկում ենք բոլոր միջոցները նման հնարավորությանը համարժեք արձագանքելու համար։ Այսօր մենք իրականացնում ենք տարածքների եւ դիրքերի ամրացման համալիր մեծ աշխատանք, տեղադրում ենք պատնեշների ընդհանուր համակարգ եւ պլանավորում ենք մեր զորքերի օգտագործումը նման գործողությունների դեպքում»,-ասել է Սիրսկին։

Միեւնույն ժամանակ գեներալը հիշեցրել է 2022 թվականի սեպտեմբերին Խարկովի ուղղությամբ իր ղեկավարած հակահարձակման մասին, որի արդյուքնում ուկրաինական բանակը կարողացել էր ազատագրել Խարկովի մարզի մեծ մասը։

Նա զգուշացրել է, որ Խարկովի վրա նոր հարձակում սկսելու որոշումը կարող է ճակատագրական լինել ռուսական բանակի համար։

Մարտի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CBS News-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ մայիսի վերջին կամ հունիսին, ռազմաճակատում սպասվում է ռուսական զորքերի նոր խոշոր հարձակում։ Սակայն թե, որ ուղղությամբ է դա լինելու, նախագահը չէր հստակեցրել։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Ուկրաինայի հետ պատերազմում Կրեմլի հաջորդ նպատակը Խարկովի վրա հարձակումն է։ Գրեթե միեւնույն ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Բելգորոդի մարզի շուրջ, որը սահմանակից է Խարկովի մարզին, «սանիտարական գոտի» ստեղծելու անհրաժեշտության մասին՝ դա բացատրելով  շրջանի պարբերական գնդակոծման հանգամանքով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մայիսի 21-ին Զելենսկու լեգիտիմության հարցը քննարկելու կարիք գուցե չլինի․ Լավրով
հաջորդը
Պատմաբան Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի արտաքին գործերի եւ արտագաղթողների նախարար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն